ԱՄՆ-ն՝ Իրանում տեղի ունեցած պայթյունների մասին
ԱՄՆ-ը կապ չունի Իրանում տեղի ունեցած պայթյունների հետ և որևէ պատճառ չի տեսնում ասելու, որ Իսրայելը ներգրավված է դրանցում: Այս մասին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մենք ուշադիր հետևում ենք Իրանից եկող հաղորդագրություններին, մենք չունենք որևէ անկախ տեղեկատվություն։ Ցավակցում ենք այս սարսափելի պայթյունների զոհերի ընտանիքներին և հարազատներին»,- ասել է նա:
Միլլերը հվելել է. «Դեռ վաղ է, համենայնդեպս, մեզ համար ասել, թե ինչն է եղել տեղի ունեցածի պատճառը, բայց ես կուզենայի պատասխանել որոշ անպատասխանատու մեղադրանքներին, որոնք ես տեսել եմ, որոնք շրջանառվում են և ասել, որ ԱՄՆ-ը որևէ կերպ առնչություն չունի դրա հետ։
Հակառակ հայտարարությունները ծիծաղելի են: Մենք հիմք չունենք ենթադրելու նաև, որ Իսրայելը ներգրավված է այս ամենի մեջ»:
Հիշեցնենք, որ երեկ Իրանում պայթյուններ էին որոտացել, որոնց հետևանքով կան մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Մի քանի պայթյուն էր որոտացել Քերմանի գերեզմանատանը։ Այդ ժամանակ այնտեղ ընթանում էր Ղասեմ Սոլեյմանիի հիշատակի արարողություն՝ նա սպանվել է 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի մոտ ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրթիռային հարվածի արդյունքում։ Tasnim գործակալությունը գրում է, որ գերեզմանատան մուտքի մոտ եղել է երկու փաթեթ՝ ռումբերով, որոնք կարող էին պայթեցնել հեռահար։
Նմանատիպ հոդվածներ
Մեզ այլևս պետք չեն պաշտոնյաներ, ովքեր բարձրացնում են հարցեր. Փաշինյան
«Ինձ այլևս պետք չեն պրոբլեմների բացատրություններ, ինձ պետք են պրոբլեմների լուծումներ»: Այս մասին այսօր կառավարության նիս...
Իրանի ԱԳՆ խոսնակը` «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ թուրք նախարարի հայտարարության մասին
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասուլիսի ժամանակ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի տրանսպորտի և են...
Շառը Միշելը կհեռանա Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնից. հայտնի է՝ ինչու
Եվրոպական խորհրդի ներկայիս նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ մասնակցելու է Եվրախորհրդարանի ընտրություններին և ամռանը կլք...
Նիկոլ Փաշինյանը երբևէ չի ասել՝ «կարմիր գծերը» պետք է չլինեն. Ավինյան
Նիկոլ Փաշինյանը երբևէ չի ասել, որ «կարմիր գծերը» պետք է չլինեն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ամփոփիչ մամուլի ասու...