Ռազմական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինական գերությունից Ռուսաստան է վերադարձել 248 ռուս զինվորական. ՌԴ ՊՆ–ն կադրեր է հրապարակել

Gohar Vardanyan 313 դիտում

Ռուսական լրատվամիջոցները տարածել են Կիևի կողմից վերահսկվող տարածքում գերության մեջ գտնվող ավելի քան 248 ռուս զինվորների վերադարձի տեսանյութը: Կադրերը հրապարակում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։


Նշվում է, որ հունվարի 3-ին բարդ բանակցային գործընթացի արդյունքում Կիևի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել է 248 ռուս զինվորական։ Նշվում է, որ գերիների վերադարձը հնարավոր է դարձել Արաբական Միացյալ Էմիրությունների մարդասիրական միջնորդության շնորհիվ։


ՌԴ պաշտպանության նախարարությունը հավելել է, որ ազատված բոլոր զինծառայողներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250