ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գերմանիան և Ֆրանսիան` ջրհեղեղների վտանգի տակ

Գերմանիան և Ֆրանսիան շարունակում են մնալ ջրհեղեղների վտանգի տակ:


Գերմանիայում հորդառատ անձրևները հանգեցրել են գետերի վարարման և բնակեցված տարածքների հեղեղումների, հատկապես տուժել են Սաքսոնիա-Անհալթ, Թյուրինգիա և Ներքին Սաքսոնիա շրջանները։


Ֆրանսիայում ջրհեղեղի վտանգի տակ են նաև երկրի արևմուտքում և հյուսիսում գտնվող տասը դեպարտամենտներ։


Ֆրանսիայի Պա-դե-Կալե դեպարտամենտում՝ երկրի հյուսիսում, հետագա սաստիկ ջրհեղեղների հետևանքով առանց էլեկտրականության է մնացել մոտ 1500 մարդ: Այս մասին հայտնել է դեպարտամենտի պրեֆեկտուրան։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:


«1450 սպառող մնացել է առանց էլեկտրաէներգիայի»,- ըստ իրավիճակի վերջին տվյալների, որոնք հրապարակվել են Պա-դե-Կալեի պրեֆեկտուրայի կայքում։


Միևնույն ժամանակ, մի շարք համայնքների 2,1 հազար բնակիչներ բախվել են ջրի օգտագործման սահմանափակումների այն բանից հետո, երբ մակերևութային արտահոսքի ջրերը դրենաժային ավազան են մտել: Այդ կապակցությամբ կազմակերպվել է շշալցված ջրի բաշխում, ասել են իշխանությունները: Մի քանի օր առաջ ջրհեղեղների սկսվելուց ի վեր իրականացվել է 198 գործողություններ՝ բնակիչներին իրենց տներից տարհանելու համար:


Տուժածների մասին տեղեկություններ չկան։


Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինի հանձնարարականներից հետո 120 փրկարար է ուղարկվել տարածաշրջան՝ տեղական ծառայություններին աջակցելու համար, ասվում է զեկույցում:


Քաղաքականություն