Իրանի նախագահը Քերմանի ահաբեկչության ղեկավարներին անվանել է ազգի թշնամիներ
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Քերմանում Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի վրա տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչները կպատժվեն, և նրանց գործողությունները չեն խանգարի իսլամական իդեալները։ Նա պայթյունների մեջ ներգրավվածներին ազգի թշնամի է անվանել։
«Այս վախկոտ արարքի հեղինակներն ու ղեկավարները, անկասկած, շուտով կբացահայտվեն հզոր անվտանգության և իրավապահ ուժերի կողմից և կպատժվեն իրենց զազրելի արարքի համար։ Ազգի թշնամիները պետք է իմանան, որ նման գործողությունները երբեք չեն կարողանա խանգարել Իրանի ժողովրդի երկաթյա կամքին՝ պաշտպանելու իսլամական իդեալները»,- ասել է Ռաիսին:
Նա հավելել է, որ Իրանի իշխանությունների գործողություններն ահաբեկչության դեմ պայքարում ավելի վճռական են լինելու, քան նախկինում։ Նա Քերման քաղաքի պաշտոնյաներին կոչ է արել օգնել տուժածներին ու հնարավորինս արագ վերականգնել կարգուկանոնը։
Ավելի վաղ մի քանի պայթյուն էր որոտացել Քերմանի գերեզմանատանը։ Այդ ժամանակ այնտեղ ընթանում էր Ղասեմ Սոլեյմանիի հիշատակի արարողություն՝ նա սպանվել է 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի մոտ ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրթիռային հարվածի արդյունքում։ Tasnim գործակալությունը գրում է, որ գերեզմանատան մուտքի մոտ եղել է երկու փաթեթ՝ ռումբերով, որոնք կարող էին պայթեցնել հեռահար։
Վերջին տվյալներով՝ պայթյունների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 200-ի։ Հունվարի 4-ին Իրանում սուգ է հայտարարվել։ Երկրի իշխանությունները կատարվածը համարում են ահաբեկչություն։ Այս պահին ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ցնցված ենք Իրանում տեղի ունեցած պայթյունի լուրից. ՀՀ ԱԳՆ
Ցնցված ենք Իրանում տեղի ունեցած պայթյունի լուրից, որի հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն...
Ցանկացած ահաբեկչական գործողություն Հայաստանի համար անընդունելի է․ Վահան Կոստանյան
Հայաստանի Հանրապետության իշխանությունը՝ թե՛ նախագահը, թե՛ վարչապետը և թե՛ արտաքին գործերի նախարարը, իրենց գործընկերներին...
Տիգրան Արզաքանցյանը պարզաբանել է «Զվարթնոց» օդանավակայանում իր ձերբակալությունը
«Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Զվարթնոց» օդանավակայանում...
Իրանում սուգ է հայտարարվել
Իրանում հինգշաբթի օրը ՝ հունվարի 4-ը, սգո օր է լինելու։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին: Հիշեցնենք,...