Իրանի նախագահը Էրդողանի հետ մասնավոր հանդիպում կանցկացնի. ինչ է հայտնի
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին վաղը պաշտոնական այցով կայցելի Թուրքիա։ Ալս մասին հայտնում է «Իրնա» գործակալությունը։
Հաղորդվում է, որ այցի ընթացքում Ռայիսին կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, իսկ հետո կկայանա Իրանի և Թուրքիայի համագործակցության բարձրագույն խորհրդի ութերորդ նիստը՝ Ռայիսիի և Էրդողանի նախագահությամբ:
Դրանից հետո նախագահներն ասուլիսում կներկայացնեն իրենց բանակցությունների արդյունքները։
Այս այցի ընթացքում երկու նախագահները կմասնակցեն նաև Իրանի և Թուրքիայի առևտրականների և տնտեսական գործիչների համատեղ նիստին։ Ռայիսին կհանդիպի նաև Թուրքիայում բնակվող իրանցիների հետ:
«Այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռայիսին այցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Պաշտոնական ընդունելությունից հետո նրա հետ մասնավոր հանդիպում կանցկացնի, իսկ հետո կկայանա Իրանի և Թուրքիայի համագործակցության բարձրագույն խորհրդի ութերորդ նիստը ՝ երկու նախագահների նախագահությամբ»,- ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Մեզ այլևս պետք չեն պաշտոնյաներ, ովքեր բարձրացնում են հարցեր. Փաշինյան
«Ինձ այլևս պետք չեն պրոբլեմների բացատրություններ, ինձ պետք են պրոբլեմների լուծումներ»: Այս մասին այսօր կառավարության նիս...
Իրանի ԱԳՆ խոսնակը` «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ թուրք նախարարի հայտարարության մասին
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասուլիսի ժամանակ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի տրանսպորտի և են...
Շառը Միշելը կհեռանա Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնից. հայտնի է՝ ինչու
Եվրոպական խորհրդի ներկայիս նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ մասնակցելու է Եվրախորհրդարանի ընտրություններին և ամռանը կլք...
Նիկոլ Փաշինյանը երբևէ չի ասել՝ «կարմիր գծերը» պետք է չլինեն. Ավինյան
Նիկոլ Փաշինյանը երբևէ չի ասել, որ «կարմիր գծերը» պետք է չլինեն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ամփոփիչ մամուլի ասու...