Հրապարակվել է աշխարհի ամենաթանկ հարձակվողների վարկանիշային աղյուսակը
Հրապարակվել է աշխարհի ամենաթանկ հարձակվողների վարկանիշը՝ հիմնված շուկայական արժեքների միջանկյալ թարմացման արդյունքների վրա։ Transfermarkt ինտերնետային պորտալն է իր Telegram-ի ալիքում ներկայացրել:
Այսպիսով` առաջին տեղը զբաղեցրել է «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը՝ 180 միլիոն եվրո արժեքով, երկրորդ տեղում է ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, նրա շուկայական արժեքը նույնպես 180 միլիոն եվրո է։Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորը եզրափակել է լավագույն եռյակը՝ 150 մլն եվրո արժեոքով:
Աշխարհի ամենաթանկ հարձակվողների տասնյակը.
Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի», 180 միլիոն եվրո),
Կիլիան Մբապե (ՊՍԺ, 180 միլիոն եվրո),
Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ», 150 միլիոն եվրո),
Բուկայո Սակա («Արսենալ», 120 միլիոն եվրո),
Ֆիլիպ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի», 110 միլիոն եվրո),
Վիկտոր Օսիմեն («Նապոլի», 110 միլիոն եվրո),
Լաուտարո Մարտինես («Ինտեր», 110 միլիոն եվրո),
Հարի Քեյն («Բավարիա», 110 միլիոն եվրո),
Ռոդրիգո («Ռեալ Մադրիդ», 100 մլն եվրո),
Խուլիան Ալվարես («Մանչեսթեր Սիթի», 90 միլիոն եվրո):

Նմանատիպ հոդվածներ
Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց ՀՖՖ նախագահ․ քանի մասնակից է քվեարկել
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) հերթական ժողովի ընթացքում ՀՖՖ նախագահի պաշտոնում վերընտրեց գործող նախագահ Արմեն Մելի...
Հայտնի է` ով է Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2023թ․ լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։ Հայաստանի 2023թ․ լա...
Մագնուս Կարլսեն 5-րդ անգամ դարձավ արագ շախմատի ԱԱ-ի չեմպիոն
Դասական շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Մագնուս Կարլսենը 5-րդ անգամ դարձել է արագ շախմատի ԱԱ-ի հաղթող: «Արմենպրես»-ի հաղո...
Հենրիխ Մխիթարյանը լուսանկարներ է հրապարակել «Լեչե»-ի հետ հանդիպումից
«Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել «Լեչե»-ի հետ հանդիպումից և գրել․ «Սո...