Քաղաքականություն

Էբրահիմ Ռաիսին հետաձգել է այցը Թուրքիա

Էբրահիմ Ռաիսին հետաձգել է այցը Թուրքիա
Իրանի առաջնորդ Էբրահիմ Ռաիսին հետաձգել է հունվարի 4-ին նախատեսված իր այցը Թուրքիա՝ կապված չորեքշաբթի Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության հետ, որի հետևանքով ավելի քան հարյուր մարդ է զոհվել։ Ավելի վաղ…

Իրանի առաջնորդ Էբրահիմ Ռաիսին հետաձգել է հունվարի 4-ին նախատեսված իր այցը Թուրքիա՝ կապված չորեքշաբթի Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության հետ, որի հետևանքով ավելի քան հարյուր մարդ է զոհվել։


Ավելի վաղ մի քանի պայթյուն էր որոտացել Քերմանի գերեզմանատանը։ Այդ ժամանակ այնտեղ ընթանում էր Ղասեմ Սոլեյմանիի հիշատակի արարողություն՝ նա սպանվել է 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի մոտ ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրթիռային հարվածի արդյունքում։ Tasnim գործակալությունը գրում է, որ գերեզմանատան մուտքի մոտ եղել է երկու փաթեթ՝ ռումբերով, որոնք կարող էին պայթեցնել հեռահար։ 


Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Քերմանում Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի վրա տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչները կպատժվեն, և նրանց գործողությունները չեն խանգարի իսլամական իդեալների պահպանմանը։ Նա պայթյունների մեջ ներգրավվածներին ազգի թշնամի է անվանել։





Նմանատիպ հոդվածներ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հարյուրավոր սպանված, խեղված և անհետ կորած մարդիկ, կես միլիոն փախստական. ՀՀ ԱԳՆ–ն՝ Բաքվում հայերի ջարդերի մասին

Բաքվում հայերի ջարդերը Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտման քաղաքականության գագաթնակետն էին...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250