ՊԵԿ աշխատողների աշխատավարձը կհիմնվի կատարողականի ցուցանիշերի վրա
Պետական եկամուտների կոմիտեում անհրաժեշտ է ներդնել վարձատրության նոր համակարգ, որը հիմնված կլինի կատարողականի ցուցանիշների վրա։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
«Քանի որ Հայաստանում երկար ժամանակ քննարկվում է աշխատավարձերի արդար բաշխման սկզբունքը, մենք որոշեցինք ներդնել նոր համակարգ, որի դեպքում աշխատավարձի չափը հիմնված կլինի կատարողականի ցուցանիշների վրա»,- ասել է նա:
«Կարևոր է իմանալ, թե ծառայողներն ինչ վերապատրաստում են անցել և, ի վերջո, ինչ որակավորում ստացել։ Հարկային և մաքսային ծառայողները մասնակցում են միջազգային մի շարք կազմակերպությունների կողմից անցկացվող դասընթացներին։ Ակնկալում ենք, որ դրանցից ամենակարևորները կորոշվեն կառավարության կողմից հաստատվող ցանկով, և հաջող մասնակցությունը դրանց ու վկայականի առկայությունը կազդեն հարկային և մաքսային ծառայողների աշխատավարձերի վրա»,- ասել է նա:
Կատարողականի ցուցանիշի գնահատման երկրորդ բաղադրիչը կլինի կոնկրետ աշխատողի աշխատանքի արդյունավետությունը:
Քննարկման արդյունքում հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքական լիրայի արժեզրկումը պատմական ռեկորդ է սահմանել
Թուրքական լիրայի արժեզրկումը պատմական ռեկորդ է սահմանել: Այս մասին հայտնում է РБК–ն:Նշվում է, որ 1 ԱՄՆ դոլարն այժմ կազմո...
Վահան Քերոբյանը` հայ-հնդկական առևտրային հարաբերությունների մասին
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել է Հայաստանի և Հնդկաստանի միջև առևտրային հարաբերությունների զարգացմանն ուղ...
Աշխարհը կարող է բախվել ՀՆԱ-ի մեծ անկման՝ Թայվանի շուրջ ռազմական սրման դեպքում
Աշխարհը կարող է բախվել ՀՆԱ-ի մեծ անկման՝ Թայվանի հարցում ԱՄՆ գործողությունների պատճառով։ Bloomberg-ի վերլուծաբանները կան...
Սաուդյան Արաբիան կնվազեցնի նավթի գները. ԶԼՄ
Սաուդյան Արաբիան կնվազեցնի նավթի գները գնորդների համար բոլոր տարածաշրջաններում, ներառյալ Էր Ռիադի ասիական առանցքային շու...