Կոպիրկինը` ՀՀ–ում հակառուսական տրամադրությունների մասին
ՀՀ–ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ հայ իրականության մեջ չի բախվել հակառուսական տրամադրությունների։ Այս մասին նա ասել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Դիվանագետը նշել է, որ ընտանիքի հետ արդեն 5,5 տարի ապրում է Հայաստանում, նրանց մոտ շատ ջերմ և բարի հարաբերություններ են ձևավորվել բազմաթիվ հայերի հետ։
«Ես երբեք չեմ կարծել, չեմ կարծում և չեմ կարծելու, որ հայ ժողովուրդը հակառուսական տրամադրություններ ունի։ Կենցաղային մակարդակում շփման մեջ բոլորովին այլ իրողություններ եմ տեսնում։ Ոչ ոք հայերին չի մեղադրել հակառուսական տրամադրություններում»,– նշել է Կոպիրկինը։
Կոպիրկինը միաժամանակ հասկանում է, թե ինչ քարոզարշավ է սկսվել և ինչ ուժեր են ներգրավված Ռուսաստանի վարկաբեկման, հայ հասարակության մեջ Ռուսաստանի և նրա նպատակների մասին բացասական կարծիք ձևավորելու գործում:
Նմանատիպ հոդվածներ
Հայ-ռուսական հարաբերություններում դժվարությունները ժամանակավոր են․ Լավրովն ընդգծել է՝ որ դեպքում կլուծվեն
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա դժվարությունները ժամանակավոր են և կլուծվեն, եթե լինի կամք: Այս մասին ՏԱ...
Բայրամովը՝ սահմանին ԱԳ նախարարների հանդիպման մասին
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը անդրադարձել է սահմանազատման պատվիրակությունների և ԱԳ նախարարների հանդիպումներին։«...
«Նրանց խնդիրը բոլորովին այլ է»․ Սերգեյ Լավրով
Արևմտյան երկրները չեն ձգտում խաղաղություն և կայունություն բերել Հայաստանին և ընդհանրապես Հարավային Կովկասին, նրանց խնդիր...
Նիկոլ Փաշինյանը երբևէ չի ասել՝ «կարմիր գծերը» պետք է չլինեն. Ավինյան
Նիկոլ Փաշինյանը երբևէ չի ասել, որ «կարմիր գծերը» պետք է չլինեն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ամփոփիչ մամուլի ասու...