Հյուրեր, որ ունենում ենք, այդ մարդկանց կոնյակ պե՞տք է նվիրենք. Ավինյան
Այս տարի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների կողմից իրականացվել է ահռելի աշխատանք և նրանք, կարծում եմ, արժանի են որոշ չափով գովեստի։ Այս մասին տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ մեկնաբանելով լրագրողի այն դիտարկումը, որ Երևանի վարչական շրջաններից մեկի ղեկավարությունը ամանորյա կորպորատիվի համար 3 մլն դրամ է ծախսել, որի ցանկում նաև 10 տարվա հնեցման կոնյակներ են եղել։
«Ամեն ինչ իր տեղն ունի: Խոսակցության մակարդակն անընդհատ այս աստիճանի պրիմիտիվացնել ուղղակի չի կարելի:
Երևանի քաղաքապետարանի այս ահռելի ծախսերի մեջ գնալ, կենտրոնանալ մի հատ կոնյակի գնման վրա։ Հյուրեր, որ ունենում ենք, այդ մարդկանց կոնյակ պե՞տք է նվիրենք, թե՝ ոչ: Իսկ թա՞նկ կոնյակ է եղել»,- հարցրել է Ավինյանը:
Քաղաքապետի կարծիքով՝ այստեղ ավելի կարևորը ոչ թե ծառայության գնման չափը կամ ձևն է, այլ՝ որակը:
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովը՝ սահմանին ԱԳ նախարարների հանդիպման մասին
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը անդրադարձել է սահմանազատման պատվիրակությունների և ԱԳ նախարարների հանդիպումներին։«...
Նիկոլ Փաշինյանը երբևէ չի ասել՝ «կարմիր գծերը» պետք է չլինեն. Ավինյան
Նիկոլ Փաշինյանը երբևէ չի ասել, որ «կարմիր գծերը» պետք է չլինեն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ամփոփիչ մամուլի ասու...
Սանոսյանն անդրադարձել է 8 գյուղերի վերադարձի վերաբերյալ Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններին
Մեզ հետ հանդիպումների ընթացքում միջազգային կառույցների մի շարք գործընկերներ, այդ թվում հատկապես ՀՀ-ում տարբեր բանկային դ...
Հայ-ռուսական հարաբերություններում դժվարությունները ժամանակավոր են․ Լավրովն ընդգծել է՝ որ դեպքում կլուծվեն
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա դժվարությունները ժամանակավոր են և կլուծվեն, եթե լինի կամք: Այս մասին ՏԱ...