Բայրամովը մեկնաբանել է Հնդկաստանի՝ Հայաստանին զենք վաճառելու հարցը
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնաբանել է Հնդկաստանի կողմից Հայաստանին զենք վաճառելու հարցը։
«Հնդկաստանը Հայաստանին զենքի վաճառքը չի կապել Ադրբեջանի և Թուրքիայի հետ Պակիստանի հարաբերությունների, դրա հետ մեկտեղ իրականացվող նախագծերի հետ։ Դիրքորոշումն այն է, որ դա մեզ ուղղված մոտեցում չէ, դա կոմերցիոն մոտեցում է, ռազմարդյունաբերության զարգացման համար դրված նպատակի պահանջ։ Սա պաշտոնական դիրքորոշումն է։ Կա երկարատև օկուպացիայի և ռազմական հակամարտության գործոն։ Նման քայլն այն ժամանակ, երբ առկա է տարածաշրջանում խաղաղության փխրուն և պատմական շանս, վնասում է գործընթացին և ավելի է ոգեշնչում հայկական կողմի «ռևանշիստներին»», - հավելել է Բայրամովը։
Ադրբեջանի արտգործնախարարը նշել է․ «Մենք տեղյակ ենք Հնդկաստանից Հայաստան զենքի մատակարարման մասին պայմանավորվածությունների մասին, բայց ես ուզում եմ ասել, որ Հնդկաստանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ նա երբեք չի կապում Հայաստանին զենքի մատակարարումը այն փաստի հետ, որ Ադրբեջանը բարեկամ է Թուրքիայի և Պակիստանի հետ։
Ասում են, որ դրան նայում են որպես կոմերցիա, այլ ոչ թե դիվերսիա Ադրբեջանին։ Սա նրանց պաշտոնական դիրքորոշումն է»։
Նմանատիպ հոդվածներ
Հայ-ռուսական հարաբերություններում դժվարությունները ժամանակավոր են․ Լավրովն ընդգծել է՝ որ դեպքում կլուծվեն
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա դժվարությունները ժամանակավոր են և կլուծվեն, եթե լինի կամք: Այս մասին ՏԱ...
Բայրամովը՝ սահմանին ԱԳ նախարարների հանդիպման մասին
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը անդրադարձել է սահմանազատման պատվիրակությունների և ԱԳ նախարարների հանդիպումներին։«...
«Նրանց խնդիրը բոլորովին այլ է»․ Սերգեյ Լավրով
Արևմտյան երկրները չեն ձգտում խաղաղություն և կայունություն բերել Հայաստանին և ընդհանրապես Հարավային Կովկասին, նրանց խնդիր...
Նիկոլ Փաշինյանը երբևէ չի ասել՝ «կարմիր գծերը» պետք է չլինեն. Ավինյան
Նիկոլ Փաշինյանը երբևէ չի ասել, որ «կարմիր գծերը» պետք է չլինեն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ամփոփիչ մամուլի ասու...