Սպասվում է քամու ուժգնացում․ առաջիկա 5 օրվա եղանակը

Դեկտեմբերի 28-ին հանրապետության առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները մինչև 28-33մ/վ, լեռնային առանձին մարզերում՝ գետնաբուք։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։


Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 28-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 28-ին կեսօրից հետո սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ։


Մարզերում այսօր ցերեկը, դեկտեմբերի 28-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 3-6մ/վ, դեկտեմբերի 28-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 28-33մ/վ արագությամբ։


Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 29-ին և 30-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։


Քաղաքականություն