ԼՈՒՍԱՆԿԱՐ․ ՊՆ ռազմական ոստիկանությանը 2023–ին մեծ քանակի ռազմամթերք է հանձնվել
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը 2023 թվականի ընթացքում բնակչության շրջանում տարել է բացատրական աշխատանքներ և օպերատիվ միջոցառումներ, որոնց արդյունքում ՌՈ տարբեր ստորաբաժանումներ են հանձնվել ապօրինի պահվող 63 ինքնաձիգ, 22 նռնակ, 4 ատրճանակ, 1 ֆագոտ կայան, զրահաբաճկոններ և մեծ քանակությամբ տարբեր տրամաչափի փամփուշտներ և ռազմամթերք։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը շարունակում է հետևողական աշխատանքներ իրականացնել՝ զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեպքերը կանխելու և դրանք հայտնաբերելու ուղղությամբ։
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը քաղաքացիներին մեկ անգամ ևս հորդորում է իրենց մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքն ինքնակամ ներկայացնել ՊՆ ռազմական ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»,- գրել է Թորոսյանը՝ կից հրապարակելով նաև լուսանկար։

Նմանատիպ հոդվածներ
ՀՌՀ-ն պատասխանել է ՌԴ դեսպանությանը
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հանձնաժողովի որոշումը գնահատում է նաև որպես զիջում նրանց, ովքեր «գնալով ավելի բարձ...
Ունենալու ենք անոմալ տաք հունվար. Սուրենյան
Հունվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է կլիմական նորմայից բարձր 3–ից 5 աստի...
Կոտայքի բնակիչն աշխատանքային թրաֆիքինգի է ենթարկել 3 կնոջ և 1 երեխայի
Կոտայքի մարզի 38-ամյա բնակչի կողմից 4 անձի, այդ թվում 1 երեխայի, թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վ...
ՀՀ-ում 2024 թ–ին գազի սակագինը կփոխվի՞. «Գազպրոմ Արմենիա»-ն մանրամասնում է
«Գազպրոմ Արմենիան» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին չի դիմի` բարձրացնելու 2024 թ. գազի սակագինը։ Այ...