Արարատ Միրզոյանը` Ադրբեջանի հետ բանակցությունների մասին
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով «3+3» ձևաչափի մասին հարցին, խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից։
ԱԳ նախարարը, մասնավորապես, հայտարարել է. «Հայաստանը բարեխղճորեն և կառուցողական կերպով ներգրավված է Ադրբեջանի հետ բանակցություններում՝ խաղաղության հաստատման ու հարաբերությունների կարգավորման համար։
Մենք Ադրբեջանի հետ մի քանի ուղղություններով և փուլերով բանակցել ենք և կոնկրետ խաղաղության համաձայնագրի վրա ենք աշխատում։ Շատերը պնդում են, որ իրական հնարավորություն կա այս գործընթացը տրամաբանական ավարտի հասցնելու համար։ Մենք, իրոք, ունենք այդ հնարավորությունը՝ չնայած ԼՂ բնակչության բռնի տեղահանությանն ու ատելության խոսքին, և ամեն ինչ անում ենք, որ այս գործընթացը հասնի իր տրամաբանական ավարտին»։
Նա նաև նշել է. «Ադրբեջանի հետ բանակցություններում մենք տեսնում ենք և՛ դրական, և՛ բացասական ազդակներ, ինչպիսին օրինակ, պարբերաբար Ադրբեջանից հնչող ագրեսիվ կոչերն են և բարձրաստիճան հանդիպումներից խուսափելը»:
Նմանատիպ հոդվածներ
Հայ-ռուսական հարաբերություններում դժվարությունները ժամանակավոր են․ Լավրովն ընդգծել է՝ որ դեպքում կլուծվեն
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա դժվարությունները ժամանակավոր են և կլուծվեն, եթե լինի կամք: Այս մասին ՏԱ...
«Նրանց խնդիրը բոլորովին այլ է»․ Սերգեյ Լավրով
Արևմտյան երկրները չեն ձգտում խաղաղություն և կայունություն բերել Հայաստանին և ընդհանրապես Հարավային Կովկասին, նրանց խնդիր...
Բայրամովը՝ սահմանին ԱԳ նախարարների հանդիպման մասին
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը անդրադարձել է սահմանազատման պատվիրակությունների և ԱԳ նախարարների հանդիպումներին։«...
Նիկոլ Փաշինյանը երբևէ չի ասել՝ «կարմիր գծերը» պետք է չլինեն. Ավինյան
Նիկոլ Փաշինյանը երբևէ չի ասել, որ «կարմիր գծերը» պետք է չլինեն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ամփոփիչ մամուլի ասու...