ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Մոտ 300 ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել․ Արագածոտնից Լոռի երթևեկությունը 1,5 ժամից ավելի է՝ դադարեցվել է

Այսօր արտակարգ իրավիճակը շարունակվում է Արագածոտնի մարզից դեպի Լոռու մարզ: Մոտ 300 ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։


Տեղացած առատ ձյան, բքի ու սառնամանիքի պայմաններում Ծիլքար գյուղից դեպի Լոռու մարզի Սպիտակի ոլորանների տանող ճանապարհահատվածում 1,5 ժամից ավելի է՝ երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է: Պատճառը տեղացած առատ ձյունն է, բուքն ու սառնամանիքը, ինչպես նաև ճանապարհը սպասարկող ճանշինի ոչ սրտացավ, փնթի աշխատանքը: 


Նշվում է, որ մի քանի օր շարունակ ճանապրհին մնացած վարորդներին օպերատիվորեն օգնության են հասել միայն ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները: 


Փրկակերներն ու պարեկները ձնասահքի միջից դուրս են բերել 25-ից ավելի ավտոմեքենաներ, իսկ փրկարարները մոտ 20-ից ավելի քաղաքացիների տեղափոխել են փրկարարական հենակետեր: 










Քաղաքականություն