ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Հետախուզվում է հայտնի «Մասյանյա» մուլտֆիլմի հեղինակը

Երբեմնի հայտնի «Մասյանյա» մուլտֆիլմի հեղինակ Օլեգ Կուվաևը քրեական հոդվածով հետախուզվում է: Այս մասին ասվում է Ռուսաստանի ՆԳՆ հետախուզման բազայում։


Հոկտեմբերին ՌԴ ՔԿ-ն Կուվաեւի դեմ գործ էր հարուցել երկրի անվտանգությանը սպառնացող գործունեության հրապարակային կոչերի վերաբերյալ։ Քրեական գործի համար առիթ է դարձել «Մասյանյայի» նոր սերիան, որը հրապարակվել է Կուվաեւի ալիքում։


Թե որ քրեական գործի շրջանակներում է հետախուզում հայտարարվել, չի հաղորդվում:


Կուվաևը օտարերկրյա գործակալ է ճանաչվել անցած ուրբաթ՝ դեկտեմբերի 22-ին։


Ինչպես հայտարարել են Արդարադատության նախարարությունում, նա «դեմ է արտահայտվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը, մասնակցել է Ուկրաինայի զինված ուժերի աջակցության համար դրամահավաքի միջոցառումներին», ինչպես նաեւ «տարածել է ոչ հավաստի տեղեկություններ, որոնք ուղղված են Ռուսաստանի Դաշնության, ՌԴ ԶՈՒ-ի բացասական կերպարի ձեւավորմանը»: