
Սերբիայում բողոքի ցույցերը աջակցվում են Արևմուտքից․ ՌԴ դեսպան

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Բելգրադում հանդիպել է Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Բոկան-Հարչենկոյի հետ՝ քաղաքում տեղի ունեցած անկարգությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում Է ՏԱՍՍ-ը։ Հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ։
«Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն անհերքելի տեղեկություններ ունի Արևմուտքի կողմից երկրում բողոքի ցույցեր հրահրելու վերաբերյալ»,- հայտարարել Է Սերբիայում Ռուսաստանի դեսպանը։
Սերբիայի ղեկավարի հետ հանդիպումից հետո ասել է դիվանագետն ասել է․ «Ընդդիմությունը սկսել է բողոքի ցույցեր, որոնք խրախուսվում և աջակցվում են դրսից։ Վուչիչը խոսել է այս մասին, ես չեմ կարող մանրամասնել այստեղ, քանի որ դա գաղտնի տեղեկատվություն է։ Բայց նա անհերքելի ապացույցներ ունի, որ դրդումը և աջակցությունը են գալիս Արևմուտքից»։
Նրա խոսքով՝ Սերբիայում բողոքի ցույցերը կազմակերպվում և անցկացվում են «մայդանյան հեղափոխությունների» սկզբունքներով և տեխնոլոգիաներով։ Արևմուտքը մտադիր է երկրում իշխանության բերել ընդդիմադիր ուժերին, սակայն, ինչպես նշել է ՌԴ դեսպանը, «մայդանի նպատակներն ու սխեմաներ չեն անցնի»՝ նման գործողություններին հակազդելու պատճառով։
«Բոլոր դժգոհությունները և Վուչիչի իշխանությունը սասանելու փորձերն առաջին հերթին կապված են նրա հաստատակամ դիրքորոշման հետ՝ հակառուսական պատժամիջոցները չկատարելու վերաբերյալ», - ընդգծել է Բոցան Խարչենկոն։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Սերբիայի վարչապետը շնորհակալություն էր հայտնել Ռուսաստանին նախապատրաստվող անկարգությունների մասին նախազգուշացնելու համար: Բելգրադում ընտրությունների արդյունքներից դժգոհ ընդդիմության ներկայացուցիչները երեկ փորձել են ներխուժել քաղաքապետարանի շենք։ Ցուցարարները կոտրել են շենքի դռների ապակիները, ի պատասխան, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, ավելի քան 30 ցուցարար է ձերբակալվել։