ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փորձել են ներխուժել քաղաքապետարանի շենք․ ինչ է կատարվել գիշերը Սերբիայում
Բելգրադում տեղի են ունեցել Վուչիչի կուսակցության հաղթանակից դժգոհների զանգվածային ցույցեր։ Ընտրությունների արդյունքներից դժգոհ ընդդիմության ներկայացուցիչները երեկ փորձել են ներխուժել քաղաքապետարանի շենք։ Ցուցարարները կոտրել են շենքի դռների ապակիները, ի պատասխան, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, ավելի քան 30 ցուցարար է ձերբակալվել։
Սերբիայում դեկտեմբերի 17-ին արտահերթ խորհրդարանական և տեղական մարմինների ընտրություններ էին։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի գլխավորած իշխող դաշինքը հաղթել է խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով ձայների մոտ 47 տոկոսը։ Երկրորդ տեղում «Սերբիան ընդդեմ բռնության» կոալիցիան է՝ հավաքելով ձայների 23 տոկոսը։
Նշենք, որ Բելգրադում երկու կուսակցությունների օգտին քվեարկել են մոտավորապես նույն թվով ընտրողներ․ ընտրություններին մասնակցածների մոտ 38 տոկոսը քվեարկել է նախագահական կոալիցիայի օգտին, իսկ 34 տոկոսից մի փոքր ավելին` ընդդիմության օգտին։
Հավելենք, որ Սերբիայում արդեն յոթերորդ օրն է ընդդիմադիրները ցույցեր են անցկացնում՝ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով։ Նրանք իշխանություններին մեղադրում են «ձայներ գողանալու» համար՝ հայտարարելով՝ «ոչ մի խոսք չի կարող լինել Բելգրադի քաղաքային խորհրդում իշխող կոալիցիայի հաղթանակի մասին»։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ահայտարարել է, որ ցույցերին մասնակցում է մոտ երկուսուկես հազար մարդ։ Նախագահի խոսքով՝ տեսարանները «դրամատիկ» են, բայց «հեղափոխություն տեղի չի ունենում»։





Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ավտոբուսի ուղևորներին իջեցրել են և ասել՝ ճանապարհը սառած է, չեն քշում»․ օգտատեր
Երեկ երեկոյան Երևանում ձյան տեղումներից հետո Նոր Նորքի 6-րդ զանգվածում ավտոբուսները կանգնել են ու առաջ չեն շարժվել։ Ֆեյս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձկնաբույծները կրկին բողոքի են դուրս եկել․ մանրամասներ
Ձկնաբույծները կրկին բողոքի են դուրս եկել։ Նրանք այս անգամ իրենց բողոքի ցույցը սկսել են փողոց փակելով։ Ձկնաբույծները միակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանրամասներ՝ «կարմիր գծերի» մասին նոր որոշման վերաբերյալ
Էլեկտրական ավտոմեքենաներն ազատված են Երևանի կենտրոնում «կարմիր գծերի» տուրքերից: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակավորված ձկնորսները պարեկների վրա բենզինով լցված շշեր ու փայտեր են նետել․ կան ձերբակալվածներ
Քրեական վարույթի շրջանակներում պարզվում են Գեղարքունիքի մարզում տասնյակ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած՝ առարկայի գոր...