Մենք երբեք չենք միջամտել և չենք պատրաստվում միջամտել որևէ մեկի ներքին գործերին․ Պեսկով
Սերբիայի ղեկավարությունը ի վիճակի է ձեռնարկել բոլոր միջոցները երկրում անվտանգության ապահովման համար։ Այն ամենը, ինչ կատարվում է, երկրի բացառապես ներքին գործն է, Ռուսաստանը չի միջամտել և չի պատրաստվում միջամտել որևէ մեկի ներքին գործերին, հատկապես գործընկեր Սերբիայի ներքին գործերին։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Պեսկովի մամուլի քարտուղարը:
«Այն ամենը, ինչ տեղի է ունենում, բացառապես Սերբիայի ներքին գործն է: Սերբիայում կա իրավական, օրինական ղեկավարություն, որը, ըստ մեր համոզմունքների, կարող է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները:
Մենք երբեք չենք միջամտել և չենք պատրաստվում միջամտել որևէ մեկի ներքին գործերին, հատկապես դաշնակից և գործընկեր Սերբիայի: Մենք համախմբված ենք ընդհանուր պատմական և մշակութային ժառանգությամբ, մենք շատ զգույշ ենք մեր հարաբերություններում և մենք դրանք իսկապես գնահատում ենք», - ասել է Պեսկովը լրագրողներին:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Սերբիայի վարչապետը շնորհակալություն էր հայտնել Ռուսաստանին նախապատրաստվող անկարգությունների մասին նախազգուշացնելու համար: Բելգրադում ընտրությունների արդյունքներից դժգոհ ընդդիմության ներկայացուցիչները երեկ փորձել են ներխուժել քաղաքապետարանի շենք։ Ցուցարարները կոտրել են շենքի դռների ապակիները, ի պատասխան, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, ավելի քան 30 ցուցարար է ձերբակալվել։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը մեկնել է Ռուսաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի ա...
Հայ-ռուսական հարաբերություններում դժվարությունները ժամանակավոր են․ Լավրովն ընդգծել է՝ որ դեպքում կլուծվեն
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա դժվարությունները ժամանակավոր են և կլուծվեն, եթե լինի կամք: Այս մասին ՏԱ...
«Նրանց խնդիրը բոլորովին այլ է»․ Սերգեյ Լավրով
Արևմտյան երկրները չեն ձգտում խաղաղություն և կայունություն բերել Հայաստանին և ընդհանրապես Հարավային Կովկասին, նրանց խնդիր...
Հայաստանը պատրաստվո՞ւմ է դուրս գալ ՀԱՊԿ–ից. ՌԴ դեսպանը պատասխանել է
Թեև ՀՀ ներկայացուցիչները չեն մասնակցում կազմակերպության նիստերին, Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ Հավաքական անվտ...