Բորելն ասել է, թե որ դեպքում Ռուսաստանը կհաղթի Ուկրաինայի հակամարտությունում
Ռուսաստանը կհաղթի Ուկրաինայի հակամարտությունում, եթե Եվրամիությունը չմոբիլիզացնի իր բոլոր հնարավորությունները։ Այսպիսի կարծիք է հայտնել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը բրիտանական The Guardian թերթին տված հարցազրույցում։
«Եթե մենք արագ չփոխենք կուրսը, չմոբիլիզացնենք մեր բոլոր հնարավորությունները, դա թույլ կտա Պուտինին հաղթել Ուկրաինայի պատերազմում», - ասել է Բորելը:
Հարցազրույցում Բորելը Ռուսաստանին անվանել է «մեծ տերություն», որը սպառնում է եվրոպական ժողովրդավարությանը, Եվրոպային, և ոչ միայն Ուկրաինային:
«Կարևորն այն է, թե ինչ կարող ենք անել, որպեսզի թույլ չտանք պատերազմում Ռուսաստանի հաղթանակը։ Ինչ ենք մենք պատրաստ անել: Արդյոք իսկապես պատրաստ ենք անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է: Ահա այն հարցը, որը մենք պետք է ինքներս մեզ տանք», - հայտարարել է Բորելը։
Նա նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը բավարարված չի մնա սահմանափակ տարածքային հաղթանակով:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը մեկնել է Ռուսաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի ա...
Հայաստանը պատրաստվո՞ւմ է դուրս գալ ՀԱՊԿ–ից. ՌԴ դեսպանը պատասխանել է
Թեև ՀՀ ներկայացուցիչները չեն մասնակցում կազմակերպության նիստերին, Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ Հավաքական անվտ...
Հայ-ռուսական հարաբերություններում դժվարությունները ժամանակավոր են․ Լավրովն ընդգծել է՝ որ դեպքում կլուծվեն
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա դժվարությունները ժամանակավոր են և կլուծվեն, եթե լինի կամք: Այս մասին ՏԱ...
«Նրանց խնդիրը բոլորովին այլ է»․ Սերգեյ Լավրով
Արևմտյան երկրները չեն ձգտում խաղաղություն և կայունություն բերել Հայաստանին և ընդհանրապես Հարավային Կովկասին, նրանց խնդիր...