Ծախու Ջո Բայդենը երեք տարի սպասել է այս շինծու գործը հարուցելու համար․ Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցում ողջունել է Գերագույն դատարանի որոշումը, որը հրաժարվել է արագացված ռեժիմով քննարկել իր նախագահական անձեռնմխելիության հարցը մեղսագրվող արարքների համատեքստում: Այս մասին տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։
«Ծախու Ջո Բայդենն ու նրա կամակատարները երեք տարի սպասել են այս շինծու գործը հարուցելու համար, և հիմա փորձեցին (բայց ապարդյուն) այդ վհուկների որսն իրականացնել դատարանի միջոցով: Իհարկե, ես նախագահական անձեռնմխելիության իրավունք ունեմ։ Ես նախագահ եմ եղել, և իմ իրավունքն ու պարտականությունն էր հետաքննել և խոսել 2020 թվականի կեղծված և գողացված նախագահական ընտրությունների մասին»,-գրել է Թրամփը Truth Social սոցցանցի իր էջում։
Հաղորդվում է, որ նա հայտարարել է, որ հիմա «անհամբեր սպասում է» շրջանային դատարանում դիմումի քննությանը:
Հիշեցնենք՝ ԱՄՆ Գերագույն դատարանն ավելի վաղ մերժել էր դատախազության խնդրանքը Թրամփի իրավական անձեռնմխելիության սահմանների և նրան մեղսագրվող մի շարք քրեական դրվագների նկատմամբ դրա կիրառելիության հարցի արագացված քննարկման վերաբերյալ: Ենթադրվում է, որ հատուկ դատախազ Ջեք Սմիթը փորձել է արագացնել ընտրական ընթացակարգերին Թրամփի ենթադրյալ միջամտության մասին գործընթացը, երբ միջանկյալ ատյանները շրջանցելով դիմել է Գերագույն դատարան՝ խնդրելով պարզաբանել, թե արդյոք նախկին նախագահն իրավական հետապնդումից անձեռնմխելիություն ունի իր պաշտոնավարման ժամանակաշրջանին վերաբերող արարքների համար:
Ինքը՝ Թրամփը, դատարանին խնդրել էր չհամաձայնել արագացնել գործընթացը, որն ընթանում է Վաշինգտոնի դաշնային դատարանում և ներառում է, ի թիվս այլ դրվագների, Կապիտոլիումի գրոհը այն ժամանակ գործող նախագահի կողմնակիցների ամբոխի կողմից, որոնք փորձում էին խանգարել նրա դեմոկրատ մրցակից Ջո Բայդենի ընտրական հաղթանակի օրենսդրական հաստատմանը։
Թրամփի պաշտպանությունը հիմնված է այն բանի վրա, որ նա, որպես պետության ղեկավար, իրավական անձեռնմխելիություն է ունեցել, ու բացի այդ, իրացրել է խոսքի ազատության իրավունքը՝ հրաժարվելով ընդունել ընտրություններում պարտությունը:
Նշենք, որ Թրամփին ընդհանուր առմամբ 91 մեղադրանք է առաջադրվել չորս քրեական գործերի շրջանակներում, որոնք հանրապետական քաղաքական գործիչն անվանում է Սպիտակ տուն իր վերադարձն արգելելու Դեմոկրատական իսթեբլիշմենթի փորձը։ Ամենածանր հոդվածներով Թրամփին 20 տարվա ազատազրկում է սպասվում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը պատրաստվո՞ւմ է դուրս գալ ՀԱՊԿ–ից. ՌԴ դեսպանը պատասխանել է
Թեև ՀՀ ներկայացուցիչները չեն մասնակցում կազմակերպության նիստերին, Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ Հավաքական անվտ...
Փաշինյանը մեկնել է Ռուսաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի ա...
Հայ-ռուսական հարաբերություններում դժվարությունները ժամանակավոր են․ Լավրովն ընդգծել է՝ որ դեպքում կլուծվեն
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա դժվարությունները ժամանակավոր են և կլուծվեն, եթե լինի կամք: Այս մասին ՏԱ...
«Նրանց խնդիրը բոլորովին այլ է»․ Սերգեյ Լավրով
Արևմտյան երկրները չեն ձգտում խաղաղություն և կայունություն բերել Հայաստանին և ընդհանրապես Հարավային Կովկասին, նրանց խնդիր...