Քերոբյանը նշել է, թե քանի «Սեպուհ 1» ավտոմեքենա է արտադրվել Հայաստանում
Մինչ օրս 8 հատ «Սեպուհ 1» ավտոմեքենա է արտադրվել Հայաստանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Գործարանը փորձնական փուլն անցել է, հիմա ընկերության ներդրողները հաջորդ փուլում են ներդրումների ներգրավման, որպեսզի կարողանան արդեն սերիական արտադրություն իրականացնել»,-ասել է նա:
Հարցին, թե ինչքա՞ն հեռուստացույց է արտադրվել այն գործարանում, որի կարմիր ժապավենը կտրեց Նիկոլ Փաշինյանը, ինչքա՞ն գազի բալոն է արտադրվել այն գործարանում, որի կարմիր ժապավենը կտրել է վարչապետը, նախարարը պատասխանեց. «Չեմ կարող ասել. Հայաստանում գործում է 100 հազար ընկերություն եւ պարզ է, որ բոլորի մասին ես տեղեկությունները չունեմ:
Ես կարող եմ խոսել 3300 ընկերության մասին, որոնք վերջին 2 տարվա ընթացքում օգտվել են Հայաստանի կառավարության կողմից իրականացվող տնտեսության արդիականացման ծրագրից, ձեռք են բերել 198 մլրդ դրամի սարքեր, սարքավորումներ, հոսքագծեր, գործարաններ, որոնք աշխատում են: Այդ ընկերությունները 2023-ին անհամեմատ ավելի շատ հարկ են տվել, քան այն սուբսիդիաները, որոնք մենք տրամադրել ենք իրենց:
Բնականաբար, մենք գնում ենք տարբեր գործարաններ, շփվում ենք տարբեր գործարարների հետ, ընդունում ենք առաջարկներ՝ բացել ցուցահանդեսներ, գործարաններ, եւ դա անում ենք, որ քաջալերենք գործարարներին՝ իրենց բիզնես նախաձեռնություններում:
Բնականաբար, մեզնից ոչ մեկը այդ գործարանների ոչ տերն է, ոչ էլ բիզնես-մենեջերը, ոչ էլ կառավարիչը: Եվ եթե այդ գործարաններից ոմանք ձախողվում են, դա շատ նորմալ երեւույթ է»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը անդրադառնալով հարցին, թե ի՞նչ փուլում է «Սեպուհ 1» ավտոմեքենաների արդատրության գործընթացը, ասաց ինչ է սեպուհ 1-ը:
Լրագրողները հիշեցրին, որ դեռ ամռանը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էր ավատել, որ Հայաստանը արտադրում է «Սեպուհ 1» մակնիշի ավտոմեքենաներ եւ անգամ տեսանյութ էր հրապարակել:
«Պարոն Քերոբյանից հարցրեք, մեքենան մեր դաշտում չէ: Կարող է՝ բարձր տեխնոլոգիական լուծումներ օգտագործվում են մեքենայի արտադրության մեջ, բայց դա մեր դաշտը չէ»,-ասաց Ռոբերտ Խաչատրյանը:
Նմանատիպ հոդվածներ
Վեց ամիս ժամկետով արգելվեց երրորդ երկրներից ցեմենտի ներկրումը ՀՀ
Վեց ամիս ժամկետով արգելվեց երրորդ երկրներից ցեմենտի ներկրումը Հայաստանի Հանրապետություն։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարու...
Ինչ փուլում է Վեդու ջրամբարի կառուցումը․ CivilNetCheck
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար Գնել Սանոսյանը 2022-ի փետրվարին կառավարության նիստին հայտարարել...
Ֆինանսների նախարարը ներկայացրել է ՊՆ գծով ծախսերի չափը 2024-ին
Ազգային ժողովում մեկնարկել է 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյ...
Դեպի ՀՀ տրանսֆերտները նվազել են 40 տոկոսով. ԿԲ նախագահ
2023 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպի ՀՀ տրանսֆերտների 40 տոկոս նվազում կա...