Ադրբեջանի նախագահի այդ պայմանը, մենք չենք ընդունում․ Միրզոյան
Բաքուն ուզում է, որ մենք փոփոխություններ կատարենք Սահմանադրությունում։ Դա մի պայման է, որը մենք չենք ընդունում: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «Deutsche Welle»-ի հետ զրույցում։
«Այն խնդիրը, որի մասին խոսում է ադրբեջանական կողմը, պարզապես գոյություն չունի։ Այնուամենայնիվ, Ադրբեջանը տեսնում է այդպիսի խնդիր և դրանով է պայմանավորում իր նախապայմանները»,- ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Մենք համաձայն չենք այդ պայմանների հետ, բայց, ինչպես արդեն նշել եմ, մենք ինքներս էլ 2018 թվականից խոսում ենք Սահմանադրության փոփոխության կամ նոր Սահմանադրության ընդունման մասին։ Հանձնաժողովը գրեթե ավարտել է իր աշխատանքը, և ամենայն հավանականությամբ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո այս հարցով հանրաքվե կանցկացնենք»,- հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի փոխնախագահը Հայաստանի հետ փոխհարաբերությունների մասին
Հայաստանում բնակվող իրանցիները պետք է փորձեն առաջ տանել երկու երկրների միջև փոխգործակցությունը երկարաժամկետ տեսանկյունից...
ՊՆ-ից՝ զորամասերում Փառքի անկյուններն ապամոնտաժելու վերաբերյալ լուրերի մասին
Վերջին երկու օրերին որոշ լրատվամիջոցներ և սոցիալական ցանցերի օգտատերեր խեղաթյուրված, կեղծ տեղեկություններ են տարածում, թ...
Հայտնի է` Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերով որ համայնքներին գումար կհատկացնի
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 2-ի նիստում որոշեց սուբվենցիոն ծրագրերի կատարման համար Հայաստանի Արագածոտնի, Գեղարք...
ՈՒՂԻՂ․ Հյուրընկալել եմ Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին. Փաշինյան
Կառավարությունում հյուրընկալել եմ պաշտոնական այցով Հայաստան ժամանած եղբայրական Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպի...