Չպատասխանել հաղորդագրությանը. ՍԱՏՄ պետի անունով WhatsApp-ի կեղծ էջ է բացվել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետ Տիգրան Պետրոսյանի անունով համացանցային WhatsApp հավելվածով բացվել է կեղծ էջ և ուղարկվել են մի շարք իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություններ:
Այս մասին հայտնել է տեսչական մարմինը՝ խնդրելով նրա անունից ստացված որևէ հաղորդագրության չպատասխանել և այդ մասին տեղեկացնել ՍԱՏՄ թեժ գծի 118 շուրջօրյա հեռախոսահամարով:
«Նման գործելակերպի նպատակն է պաշտոնատար անձի նկատմամբ վստահությունը չարաշահելու եղանակով կատարել խաբեություն կամ հափշտակություն, ապօրինի տիրանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների, ինչպես նաև տարբեր պետական հաստատությունների աշխատակիցների հարկադրել ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործել իշխանական կամ ծառայողական լիազորությունները:
Խնդրում ենք զգոն լինել և, նմանօրինակ զեղծարարություններից խուսափելու նպատակով, չպատասխանել որևէ կասկածելի հաղորդագրության»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԻՆ-ը հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել Արցախ
Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության և աղետների հետևանքների վերացման նախարարությունը...
Քաղաքացու օրվա առթիվ 66 համայնքում կկազմակերպվեն միջոցառումներ
2019 թվականից ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր։ ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում տեղ...
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի միջոցով իրականում անվերահսկելիորեն տարածում է թվային զենք․ Ռուսաստանի ԱԳՆ
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի միջոցով իրականում անվերահսկելիորեն տարածում է թվային զենք, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով...
Դուբայ-Երեւան չվերթը չեղարկվել է
ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ Տեխնիկական հարցերով պայմանավորված` Արմենիա ավիաընկերության...