Մանկավարժական համալսարանի ռեկտորը չի կալանավորվի

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը չի կալանավորվի՝ քննիչի միջնորդությունը դատարանը մերժել է: Ընտրվել է երեք համակցված խափանման միջոց: Այս մասին 24News-ին ասել է ռեկտոր Սրբուհի Գևորգյանի պաշտպաններից Կարեն Գաբրիելյանն ու հավելել, որ տիկին Գևորգյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը` հայտարարելով, որ ինքը որևէ առնչություն չունի այն մեղադրանքի հետ, ինչը ներկայացված է իր դեմ:


Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ռեկտորի նկատմամբ խափանման միջոց կկիրառվի գրավը։


Հիշեցնենք, որ 24News-ի հարցմանն ի պատասխան Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել էին, որ Կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը:


Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ:


Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ:






Քաղաքականություն

Պատահարներ