Որքան թոշակ են ստանում ՀՀ նախկին նախագահներն ու ԱԺ պատգամավորները. ՀԵՏՔ

2025թ․-ի 9 ամսվա ընթացքում պետական բյուջեի միջոցներից ՀՀ նախկին նախագահների կենսաթոշակների վճարման համար հատկացվել է մոտ 31 միլիոն 450 հազար դրամ։


Այս պահին կենսաթոշակ է ստանում 3 նախկին նախագահ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փոխանցած տվյալներով՝ նրանց յուրաքանչյուրի ամսական կենսաթոշակը 1 միլիոն 164 հազար 800 դրամ է։


Այս մասին հայտնում է ՀԵՏՔ-ը:


«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանվում է, որ պաշտոնաթող նախագահի համար, բացառությամբ պաշտոնանկության դեպքի, նշանակվում է հատուկ կենսաթոշակ` Հանրապետության նախագահի` օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափով:


Ազգային ժողովի նախկին պատգամավորներից այս պահին կենսաթոշակ է ստանում 189-ը: Պատգամավորների միջին ամսական թոշակը, ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, մոտ 190 հազար դրամ է։ Պատգամավորական ամենացածր թոշակը 157 հազար դրամ է։


Հիշեցնենք, որ Հայաստանում սահմանված նվազագույն թոշակը 36 հազար ՀՀ դրամ է։


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։



Քաղաքականություն

Պատահարներ