Մայր Աթոռի դեմ վճռական գործողություններից առաջ իշխանության քայլերը բավականին նյարդային են. Տիգրան Աբրահամյան
«Մայր Աթոռի դեմ վճռական գործողություններից առաջ իշխանության քայլերը բավականին նյարդային են»:
ՖԲ գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Փաշինյանը գիտակցում է, որ նման արկածախնդրությունը ներսում էլ միանշանակ չի կարող ընկալվել:
Որոշները, միգուցե, Աստվածավախ են, ոմանք զգուշանում են, իսկ շատերն էլ կարծում են, որ սա իշխանության դեմ ներհասարակական համախմբման հիմք կդնի:
Ամեն դեպքում իշխանության ցանկացած թև` ուժայիններ, թաղապետեր, համայնքի ղեկավարներ, մարզպետներ, կենտրոնական ապարատի դեմքեր, ովքեր պաշտոնի բերումով, ազգային և քաղաքական իմաստով, կրում են Փաշինյանի արածի ու չարածի պատասխանատվությունը` Արցախի հանձնումից մինչև թուրք-ադրբեջանական ազդեցության կրում, հիմա էլ կամա թե ակամա պատասխանատվություն են ստանձնում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ գործողություններում:
Անկախ համակարգի արձագանքից իրավիճակը, ընտրության առումով, հանգրվանային է նաև իշխանության համար»,-գրել է ընդդիմադիր պատգամավորը:
Նմանատիպ հոդվածներ
Մահակով ցուցմունք կորզելու դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Ճամբարակի բաժնի պետին․ Աբրահամյան
Մահակով և հակագազով ցուցմունք կորզելու դեպքի առթիվ հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Ճամբարակի բաժ...
Սա ամենամեղմ գնահատականն է, որ կարող եմ հնչեցնել. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ սահմանային հանձնաժողովները ղեկավարող փոխվարչապետները համաձայնվել են սկսե...
Լուրերը մեկ տողով. Սրացում բոլոր ճակատներում․ պատերազմ, ՀՀ-ում կեղծ լուրեր և նավթի թանկացում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.• ՀՀ ԱՆ-ն հերքել է կեղծ լուրերը՝ ընդգծելով, որ Հայաստանում օրգանների վաճառքի...
Պուտինը՝ 3-րդ համաշխարհային պատերազմի մասին
Երրորդ համաշխարհային պետերազմը կարող է լինել այսօրվա քաղաքակրթության վերջը: Նման գնահատականով է հանդես եկել ՌԴ նախագահ Վ...