Սի Ծինփինը նախազգուշացրել է Բայդենին
Սան Ֆրանցիսկոյում Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի և նախագահ Ջո Բայդենի վերջին գագաթնաժողովի ժամանակ Սի Ծինփինը բաց տեքստով ասել է, որ Պեկինը վերամիավորելու է Թայվանը մայրցամաքային Չինաստանի հետ, սակայն այդ գործողության հստակ ժամկետը դեռ որոշված չէ: Այս մասին՝ վկայակոչելով ԱՄՆ երեք ներկա և նախկին պաշտոնյայի, գրում է nbcnews-ը:
Պաշտոնյաների խոսքով՝ խմբային հանդիպման ժամանակ, որին մասնակցել են մեկ տասնյակ ամերիկացի և չինացի պաշտոնյաներ, Սին Բայդենին ասել է, որ Չինաստանի նախապատվությունը Թայվանը խաղաղ ճանապարհով, այլ ոչ թե ուժով միացնելն է:
Հաղորդվում է, որ Չինաստանի առաջնորդը նաև անդրադարձել է ԱՄՆ ռազմական իշխանությունների հրապարակային կանխատեսումներին, ըստ որոնց՝ Չինաստանը ծրագրում է Թայվանը վերամիավորել 2025 կամ 2027 թվականներին: Սին Բայդենին ասել է, որ նրանք սխալվում են, քանի որ նա չի սահմանել ժամանակային շրջանակ:
Չինացի պաշտոնյաները նաև գագաթնաժողովից առաջ խնդրել են, որ Բայդենը հանդիպումից հետո հրապարակային հայտարարություն անի՝ ասելով, որ ԱՄՆ-ն աջակցում է Թայվանի հետ խաղաղ միավորման Չինաստանի նպատակին և չի աջակցում Թայվանի անկախությանը։ Սպիտակ տունը մերժել է չինացիների խնդրանքը։
Նշվում է նաև, որ Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը պատրաստվո՞ւմ է դուրս գալ ՀԱՊԿ–ից. ՌԴ դեսպանը պատասխանել է
Թեև ՀՀ ներկայացուցիչները չեն մասնակցում կազմակերպության նիստերին, Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ Հավաքական անվտ...
Փաշինյանը մեկնել է Ռուսաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի ա...
Հայ-ռուսական հարաբերություններում դժվարությունները ժամանակավոր են․ Լավրովն ընդգծել է՝ որ դեպքում կլուծվեն
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա դժվարությունները ժամանակավոր են և կլուծվեն, եթե լինի կամք: Այս մասին ՏԱ...
«Նրանց խնդիրը բոլորովին այլ է»․ Սերգեյ Լավրով
Արևմտյան երկրները չեն ձգտում խաղաղություն և կայունություն բերել Հայաստանին և ընդհանրապես Հարավային Կովկասին, նրանց խնդիր...