Ինչո՞ւ Ադրբեջանին խաղաղության պայմանագիրը «ձեռք չի տալիս»․ Խաչատրյանը մեկնաբանում է
Ադրբեջանին խաղաղության պայմանագիրը «ձեռք չի տալիս»։ Լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք է հայտնել ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
«Ադրբեջանը վատ է տրամադրված, գուցե, նրանց խաղաղության պայմանագիրը ձեռք չի տալիս, հասկանում են, որ դրանից Հայաստանի տնտեսությունը շատ արագ կարող է վերելք ապրել, Հայաստանի զարգացման համար լուրջ հեռանկարներ կապահովվեն, ճանապարհները կապաշրջափակվեն, այս ամենը նրանք շատ լավ վերլուծում են ու հետևություններ անում։ Ոգևորված չեն, որ Հայաստանի հեռանկարը այդպիսին լինի»,- ասել է Խաչատրյանը։
Ըստ պատգամավորի՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ խուսափի խաղաղության պայմանագիր կնքելուց։
«Ադրբեջանը հիմա ամեն ինչ անում է, որ գոնե ստորագրվելու դեպքում նոյեմբերի 9-ի նման մի փաստաթուղթ ստորագրվի, որ հետո բոլոր կետերը հնարավոր լինի խախտել, մենք դա թույլ չենք տա»,- ասել է Խաչատրյանը։
ՔՊ պատգամավորը նշել է, որ Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը մեծ է, պետք է այդ երկրին բերել կառուցողական դաշտ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը պատրաստվո՞ւմ է դուրս գալ ՀԱՊԿ–ից. ՌԴ դեսպանը պատասխանել է
Թեև ՀՀ ներկայացուցիչները չեն մասնակցում կազմակերպության նիստերին, Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ Հավաքական անվտ...
Փաշինյանը մեկնել է Ռուսաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի ա...
Հայ-ռուսական հարաբերություններում դժվարությունները ժամանակավոր են․ Լավրովն ընդգծել է՝ որ դեպքում կլուծվեն
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա դժվարությունները ժամանակավոր են և կլուծվեն, եթե լինի կամք: Այս մասին ՏԱ...
«Նրանց խնդիրը բոլորովին այլ է»․ Սերգեյ Լավրով
Արևմտյան երկրները չեն ձգտում խաղաղություն և կայունություն բերել Հայաստանին և ընդհանրապես Հարավային Կովկասին, նրանց խնդիր...