Չի կարող լինել խաղաղություն, եթե ադրբեջանական զորքերը մեր տարածքում են. Արմեն Խաչատրյան
Նախ Ադրբեջանը պետք է ընդունի խաղաղության պայմանագրի հիմնարար դրույթները, սկզբունքները, որից հետո կիրականացվեն սահմանազատման աշխատանքները: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը:
«Հիմա աշխատանքներն ընթանում են տեխնիկական խնդիրների, քարտեզների, տոպոգրաֆիկ տվյալների վերլուծության, բայց ամբողջ աշխատանքը արդյունք կունենա եւ ամբողջ ծավալով կընթանա միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը կընդունի խաղաղության պայմանագրի հիմնարար դրույթները, գոնե սկզբունքները կընդունի»,-նշեց նա:
Խաչատրյանի խոսքով՝ չի կարող լինել խաղաղություն, եթե ադրբեջանական զորքերը մեր տարածքում են։
«Բոլոր խնդիրները պետք է լուծվեն նախեւառաջ օկուպացված տարածքներից դուրս գալուց հետո: Երկրորդը, եթե հնարավոր լինի հասնել խաղաղության, սահմանից հավասարապես հետ քաշվելու նպատակը նա է, որ զինված ուժերը հնմարավորինս քիչ առնչվեն մեկը մյուսի հետ, լինեն սահմանապահ ուժերը այդ տարածքներում: Բայց դա չի նշանակում, որ այնտեղ, որտեղ իրենք օկուպացրել են մեր տարածքները, այդ տարածքներից պետք է մենք էլ հեռանանք, իրենք էլ»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ին ասել ենք՝ խախտումներ են եղել, ընդունել են. ԲՏԱ նախարար
Ռուսական կողմն էլ ընդունել է, որ խախտումներ են եղել։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ բա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչքանով է հավանական, որ առաջիկայում խաղաղության պայմանագիր կստորագրվի . Փաշինյան
Կուզենայի երեկվա իրադարձությունը համարել մի զրոյական կետ, որից մենք կկարողանանք առնվազն փորձել ու ջանքեր գործադրել, որ հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա մեծ պատիվ է ինձ համար․ Միրզոյանը՝ Բրյուսելում
Այսօր առավոտյան մեկնարկեց ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստը՝ Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության ք...
Զախարովան՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
Մենք ելնում ենք նրանից, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կընդունի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը և դեկտեմբերի 25-26-ը կժ...