ԼՂ հայաթափողները, համարում են, որ դրանով լուծվեց ԼՂ հարցը ու պետք է լուծվի նաև Հայաստանի հարցը․ Փաշինյան
Այն մարդիկ, որոնք պլանավորեցին ու իրականացրեցին ԼՂ հայաթափումը համարում են, որ դրանով լուծվեց ԼՂ հարցը ու պետք է լուծվի նաև Հայաստանի հարցը։
Հանրային հեռուստաընկերությանը հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը․
«Հայաստանի 90-91 թվականների առաջնորդները ոչ թե ասում էին, որ մեզ անկախություն է պետք, որ պետություն ունենանք, այլ անկախ պետություն է պետք ԼՂ հարցը լուծելու համար։ Այստեղ է ամենակարևոր խնդիրը։
Հիմա ընդդիմության խոսնակները հայտարարում են, որ առանց ԼՂ-ի ՀՀ գոյությունը իմաստ չունի, քանի որ Հայաստանի պետականությունը ստեղծվել էր ԼՂ հարցը լուծելու համար։ Այսինքն եթե ԼՂ հարցը լուծվեր, ապա ի՞նչ պիտի լիներ ՀՀ ճակատագիրը այդ հարցի լուծումից հետո։
Այն մարդիկ, որոնք պլանավորեցին ու իրականացրեցին ԼՂ հայաթափումը համարում են, որ դրանով լուծվեց ԼՂ հարցը ու պետք է լուծվի նաև Հայաստանի հարցը։ Հայաստանում պետք է հաստատվի դրածո իշխանություն, որը կասի, որ ՀՀ գոյությունն անիմաստ է»,- նշել է Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը նշել է, թե որն էր միակ տարբերակը ԼՂ-ի հարցը լուծելու համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս րոպեներին հարցազրույց է տալիս Պետրոս Ղազարյանին։ Անդրադառնալով ԼՂ հարցին վարչապետը ասաց․ «Չ...
ՀՀ ԱԳՆ-ն հերքել է Մարուքյանի հայտարարությունը
Երևանը հայտարարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա: Այս մասին հայտնել է Ար...
ՀՀ-ն 2024 թվականի հունվարի 1-ից ՌԴ-ից ընդունում է ԵԱՏՄ նախագահությունը
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է ԵԱՏՄ գագաթնաժողովին: «Ուզում...
Մոսկվան հայտարարություն է արել Հայաստանի հետ հարաբերությունների մասին
Ռուսաստանի դիրքորոշումը հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր հայեցակետերի վերաբերյալ բազմիցս և մանրամասն ներկայացվել է։ Այ...