Եթե ցանկանամ փաստաթուղթ կեղծել, առանց «ֆոտոշոփի» էլ կանեմ․ Վլադիմիր Վարդանյան
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է էլեկտրոնային ֆայլերի էլեկտրոնային եղանակով դատարան ներկայացնելու կարգը։ Հարցի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը մի քանի խնդիրներ նկատեց։
Նա հարցի բացերի հետ կապված հայտարարեց, որ հավաստիացնում եմ՝ եթե ես ցանկանամ փաստաթուղթ կեղծել, առանց «ֆոտոշոփի» էլ կանեմ։
««Ֆոտոշոփ»-ի ժամանակ որոշակի գործողություններով դու կարողանում ես հասկանալ, կեղծած է, թե՝ ոչ։ 2-3 գործողություններով կարող եմ ստանալ փաստաթուղթ, տեղ- տեղ ճմրթած և պոկած, և ոչ մեկի մոտ կասկած չի առաջանա, որ թվեր է փոխված։
Ո՞նց ենք երաշխավորում այդ բնօրինակ փաստաթղթի պահպանվածությունը, ո՞ւմ մոտ է դա մնում։ Սա լրջագույն խնդիրներից մեկն է, որն իր հետ բերում է էլեկտրոնային համակարգը, որն էլ պետք է լուծել»,- այս հարցի վրա ներկաների ուշադրությունը հրավիրեց Վարդանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայում կկայանա ՀԱՊԿ ԽՎ նիստը. Հայաստանը չի մասնակցի
Այսօր Մոսկվայում կանցկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը և...
Կոլորադոյի դատարանն արգելել է Թրամփին իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններին
Կոլորադոյի Գերագույն դատարանը որոշել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ով պատրաստվում է առաջադրվել 2024 թվականին ն...
Հայաստանը միացել է ԵՄ «Մագնիտսկու» ցուցակին
Հայաստանը միացել է ԵՄ խորհրդի՝ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության որոշմանը, որով պատժամիջոցներ են սահմանվ...
Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ն...