ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պուտինը հանձնում է նախագահի թեկնածու գրանցվելու համար փաստաթղթերը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթեր ներկայացնելու համար։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պուտինը ընտրություններին գնում է ինքնաառաջադրված։ Ըստ ընտրական օրենսդրության, դրա համար նրան անհրաժեշտ էր ստեղծել առնվազն 500 հոգանոց ընտրողների խումբ:
Ժողովը տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին, մասնակիցները միաձայն աջակցել են Պուտինին: Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվող փաստաթղթերի փաթեթը ներառում է խմբի գրանցման մասին միջնորդագիր՝ թեկնածուի և բոլոր մասնակիցների անձնական տվյալների նշումով, ժողովի արձանագրություն, խմբի լիազորների ցուցակ, թեկնածու առաջադրվելու համաձայնության մասին հայտարարություն և այլ փաստաթղթեր:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին Պուտինը հայտարարել էր 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ին ասել ենք՝ խախտումներ են եղել, ընդունել են. ԲՏԱ նախարար
Ռուսական կողմն էլ ընդունել է, որ խախտումներ են եղել։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ բա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչքանով է հավանական, որ առաջիկայում խաղաղության պայմանագիր կստորագրվի . Փաշինյան
Կուզենայի երեկվա իրադարձությունը համարել մի զրոյական կետ, որից մենք կկարողանանք առնվազն փորձել ու ջանքեր գործադրել, որ հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա մեծ պատիվ է ինձ համար․ Միրզոյանը՝ Բրյուսելում
Այսօր առավոտյան մեկնարկեց ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստը՝ Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության ք...
Դա ուղերձ է հայերին՝ եթե վերադառնաք ԼՂ, ձեզ սովամահ կանեն, կազատազրկեն կամ կսպանեն․ Օկամպո
Լեռնային Ղարաբաղում դարեր շարունակ ապրած հայերի դեմ էթնիկ զտումները ցեղասպանություն են, իսկ տեղահանությունը՝ մարդկության...