Մենք, իրոք, շատ ուշադիր հետևում ենք դրան․ Պեսկով
Կրեմլն ուշադրությամբ հետևում է Սերբիայի խորհրդարանական ընտրություններին, Ռուսաստանը ողջունում է հանրապետության գործող նախագահ Ալեքսանդր Վուչիչի կուսակցության հաջողությունը: Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ հանրապետական ընտրական հանձնաժողովը հայտնել էր, որ «Ալեքսանդար Վուչիչ-Սերբիա չպետք է կանգ առնի» կոալիցիան շարունակում է գլխավորել երկրի խորհրդարանական ընտրությունները՝ քվեաթերթիկների 91,6 տոկոսի մշակումից հետո 47,21 տոկոս արդյունքով:
«Մենք, իրոք, շատ ուշադիր հետևում ենք դրան։ Դա բացառապես Սերբիայի ներքին գործն է, մեզ համար բարեկամ Սերբիան, մեզ համար եղբայրական Սերբիան։ Մենք, իհարկե, ողջունում ենք պարոն Վուչիչի նման հաջողությունը։ Հուսով ենք, որ դա կնպաստի հանրապետության հետագա զարգացմանը։ Իհարկե, մենք ակնկալում ենք, որ մեր բարեկամության հետագա ամրապնդման, մեր փոխշահավետ և փոխադարձ հարգալից փոխգործակցության հետագիծը կշարունակվի»,- ասել է Պեսկովը։
Նմանատիպ հոդվածներ
Դա ուղերձ է հայերին՝ եթե վերադառնաք ԼՂ, ձեզ սովամահ կանեն, կազատազրկեն կամ կսպանեն․ Օկամպո
Լեռնային Ղարաբաղում դարեր շարունակ ապրած հայերի դեմ էթնիկ զտումները ցեղասպանություն են, իսկ տեղահանությունը՝ մարդկության...
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Նարայանը և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը։ Այս մասին տեղե...
Զախարովան՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
Մենք ելնում ենք նրանից, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կընդունի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը և դեկտեմբերի 25-26-ը կժ...
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը պատասխանել է Փաշինյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախյան բանակցային գործընթացի մասին հերթական անգամ կեղծիք է ասել։ Այս մասին հայտարարել է ՀՀ...