Ադրբեջանի վարչապետը խոսել է տարածաշրջանում խաղաղության հասնելու մասին
Ադրբեջանի և Հայաստանի կառուցողական երկխոսության շարունակումը խիստ կարևոր է տարածաշրջանի խաղաղության համար։ Այս մասին այսօր Մոսկվայում՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների հավաքում ասել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը:
«Կցանկանայի ևս մեկ անգամ հայտնել Ադրբեջանի վճռականությունը՝ շարունակելու իր ջանքերը տարածաշրջանի խաղաղության և անվտանգության ամրապնդման համար»,- հայտարարել է Ադրբեջանի կառավարության ղեկավարը:
Նրա խոսքով` հաշվի առնելով վերջին շրջանի դրական ազդակները` Բաքվում չափազանց կարևոր են համարում այդ ուղղությամբ կառուցողական երկխոսության շարունակությունը։
«Ստեղծված պատմական հնարավորության ռացիոնալ օգտագործումը թույլ կտա մեզ հասնել տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանը և հույս կստեղծի մեր տարածաշրջանում բոլոր մարդկանց խաղաղ և անվտանգ համակեցության համար»,- ընդգծել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը պատրաստվո՞ւմ է դուրս գալ ՀԱՊԿ–ից. ՌԴ դեսպանը պատասխանել է
Թեև ՀՀ ներկայացուցիչները չեն մասնակցում կազմակերպության նիստերին, Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ Հավաքական անվտ...
Փաշինյանը մեկնել է Ռուսաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի ա...
Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը որակել է խիզախություն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին նվիրված երեկոյին անդրադարձ...
Հայ-ռուսական հարաբերություններում դժվարությունները ժամանակավոր են․ Լավրովն ընդգծել է՝ որ դեպքում կլուծվեն
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա դժվարությունները ժամանակավոր են և կլուծվեն, եթե լինի կամք: Այս մասին ՏԱ...