Արցախի պատգամավորները հանդիպել են Սամվել Շահրամանյանի հետ. վերջինս փակագծեր չի բացել. «Հրապարակ»
Արցախի Ազգային ժողովի պատգամավորները փակ նիստից հետո կրկին հանդիպել են նախագահ Սամվել Շահրամանյանի հետ, քննարկել տեղահանվածների կարիքների հարցը եւ դրանց լուծման ճանապարհները, սակայն դրանից բացի քննարկել են նաեւ Շահրամանյանի` Արցախը լուծարելու մասին տխրահռչակ որոշման ճակատագիրը։
Հիշեցնենք, որ այդ որոշմամբ Արցախի պետական ինստիտուտները հաշված օրեր անց՝ 2024թ. հունվարի 1-ին, պետք է լուծարվեն։
Շահրամանյանը փակագծեր չի բացել, միայն ասել է, որ ինքն է այդ որոշումն ընդունողը եւ հետեւանքների կրողը, ուստի ինքը գիտի իր անելիքները, գրում է «Հրապարակ» թերթը:
Թերթի աղբյուրները փոխանցեցին նաեւ, որ ինտենսիվ աշխատանքներ են տարվում Արցախի հարցով միջազգային հանձնախմբի ստեղծման ուղղությամբ, որը նախորդ նիստում էր մեկնարկել:
Նմանատիպ հոդվածներ
«Ես, իմ միամտությամբ, հավատում էի». Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույցում ասել է, որ 2000-ականների սկզբին ինքը միամիտ պատկերացում ուներ առ այն,...
Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին
ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Ի պատասխան ձեր կողմից պարբ...
Աննա Հակոբյանը կրտսեր դստեր՝ Արփիի, հետ այցելել է Ամասիայի մանկական արվեստի դպրոց
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Շիրակի մարզ։ Դստեր` Արփիի հետ, վարչապետի տիկինը եղել է «Ամասիայի մանկական ար...
Իմ հեռախոսահամարը չի փոխվել. Մակրոնը` Պուտինին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին...