Արգենտինայի նախագահը արգելել է բողոքի ցույցերը երկրում
Արգենտինայի նախագահ Խավիեր Մայլին արգելել է բողոքի ցույցերը երկրում
Նա նաև հայտարարեց ազգային նոր ռեգիստր ստեղծելու մասին, որտեղ կներառվեն ցույցերին մասնակցող բոլոր ցուցարարներն ու կազմակերպությունները։ Հետաքրքիր է, որ դրանում կընդգրկվեն նաև ցուցարարներին շչակներով աջակցող վարորդները։
Ընդդիմությունը նոր միջոցները հակասահմանադրական է համարում և չափազանց դժգոհ է նախագահ Մայլիի նախաձեռնությունն իրականացրած Ազգային անվտանգության նախարար Պատրիսիա Բուլրիխի գործողություններից։
Արգենտինայի կառավարությունը պնդում է, որ խոսքը ոչ թե հանրահավաքների և բողոքի ցույցերի ամբողջական արգելքի մասին է, այլ միայն դրանց անցկացման նոր դաշնային արձանագրության։ Իբր, հիմնական նպատակը հանրահավաքները ճանապարհից տեղափոխելն է, որպեսզի չխոչընդոտեն երթևեկության հոսքը։
Նմանատիպ հոդվածներ
«Ես, իմ միամտությամբ, հավատում էի». Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույցում ասել է, որ 2000-ականների սկզբին ինքը միամիտ պատկերացում ուներ առ այն,...
Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին
ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Ի պատասխան ձեր կողմից պարբ...
Աննա Հակոբյանը կրտսեր դստեր՝ Արփիի, հետ այցելել է Ամասիայի մանկական արվեստի դպրոց
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Շիրակի մարզ։ Դստեր` Արփիի հետ, վարչապետի տիկինը եղել է «Ամասիայի մանկական ար...
Իմ հեռախոսահամարը չի փոխվել. Մակրոնը` Պուտինին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին...