ՌԴ փոխվարչապետը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին
ՌԴ-ն մասնակցում է ՀՀ իշխանությունների առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացմանը։ Այս մասին Երևանում միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Վերջինիս խոսքով՝ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցով ֆինանսավորվում է «Հյուսիս–հարավ» ավտոճանապարհային միջանցքի 4–րդ հատվածի կառուցումը, որն ըստ էության նախագծի բաղկացուցիչ մասն է: Այդ մասով, ըստ նրա, աջակցության ծավալն այժմ կազմում է 150 մլն դոլար։
«Հիմնադրամի կոլեգիալ մարմինների համաձայնեցմանն է ներկայացվել Քաջարանի թունելի կառուցմանն աջակցելու մասին որոշումը։ Այս հարցում աջակցության ծավալը կկազմի 200 մլն դոլար»,– տեղեկացրել է Օվերչուկը։
Նա հայտնել է, որ հիմնադրամը նախատեսում է 10 նախագիծ իրականացնել ՀՀ–ում, ներդրումների պորտֆելը գնահատվում է 533 մլն դոլար, ևս 300 մլն դոլարի նախագծեր քննարկման փուլում են։
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը որակել է խիզախություն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին նվիրված երեկոյին անդրադարձ...
Հայաստանը պատրաստվո՞ւմ է դուրս գալ ՀԱՊԿ–ից. ՌԴ դեսպանը պատասխանել է
Թեև ՀՀ ներկայացուցիչները չեն մասնակցում կազմակերպության նիստերին, Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ Հավաքական անվտ...
Փաշինյանը մեկնել է Ռուսաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի ա...
Ադրբեջանը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը․ ՀՀ ԱԳՆ-ն՝ այսօր սահմանին տեղի ունեցածի մասին
Դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց Ձորի մարզի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից մա...