Փաշինյանը մեղավոր չէ. նա ստեղծված իրավիճակը «ժառանգել» է. Լուկաշենկո
Հետխորհրդային տարածքի քայքայումը ՆԱՏՕ-ի և նրա դաշնակիցների գլխավոր նպատակներից է։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպմանը։
Նրա խոսքով՝ հետխորհրդային տարածքում այսօր բավական հակասություններ կան, ուստի պետք է ուժ լինի նաև սխալները շտկելու և հին խնդիրները լուծելու համար, գրում է tvr.by կայքը։
«Այո, մենք ինչ-որ տեղեր սխալներ ենք թույլ տվել։ Այո, ինչ-որ տեղ չի ստացվել՝ Հայաստանում, Ադրբեջանում։ Եկեք սա շտկենք», - ասել է Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահն ընդգծել է, որ այս հակամարտության սրումը չէր լինի, եթե կողմերը ժամանակին լսեին խորհուրդները և ձեռնարկեին անհրաժեշտ միջոցներ։ Նա ընդգծել է, որ տեղի ունեցածի համար Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղավոր չէ. ըստ Լուկաշենկոյի՝ Փաշինյանը ստեղծված իրավիճակը «ժառանգել» է։
Լուկաշենկոն հիշեցրել է, որ նախկինում կոչ էր արել երկրներին ամեն ինչ լուծել խաղաղ ճանապարհով, և քննարկվել էին փոխադարձ ընդունելի կոնկրետ միջոցներ։ Սակայն նախնական պայմանավորվածությունները այդպես էլ կյանքի չեն կոչվե, և հիմա թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար հեշտ չէ, շարունակել է նա:
Նմանատիպ հոդվածներ
«Ես, իմ միամտությամբ, հավատում էի». Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույցում ասել է, որ 2000-ականների սկզբին ինքը միամիտ պատկերացում ուներ առ այն,...
Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին
ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Ի պատասխան ձեր կողմից պարբ...
Աննա Հակոբյանը կրտսեր դստեր՝ Արփիի, հետ այցելել է Ամասիայի մանկական արվեստի դպրոց
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Շիրակի մարզ։ Դստեր` Արփիի հետ, վարչապետի տիկինը եղել է «Ամասիայի մանկական ար...
Իմ հեռախոսահամարը չի փոխվել. Մակրոնը` Պուտինին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին...