Փակել են՝ կբացվի․ Գեղարքունիքի մարզպետարանը՝ Երևան–Սևան ճանապարհը ձկնորսների կողմից փակելու մասին

Երևան–Սևան–Երևան միջպետական ճանապարհը` Գագարին վարչական տարածքում, երկկողմանի փակ է։ Երթևեկությունը կաթվածահար են արել գյուղացիները։ Նրանք բողոքում են այն բանի դեմ, որ կառավարությունն արգելում է իրենց ձկնորսությամբ զբաղվել։


Ցուցարարները հրաժարվում են ճանապարհը բացել և պահանջում են հանդիպում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հետ։


Մանրամասներ իմանալու համար Auroranews-ը կապ հաստատեց Գեղարքունիքի մարզպետարան։


«Անհիմն պատճառաբանություններ են։ Խիստ ուժեղացված ռեժիմ է ձկնկիթի հետ պամանավորված, ձկան սեզոնի փակումից։ Փակել են՝ կբացվի, մարզպետը տեղյակ է, բոլորս էլ տեղյակ ենք և կձեռնարկենք միջոցառումներ արագ բացելու համար։ Մարզպետը հավանավար կհանդիպի նրանց հետ։ Բացատրական աշխատանքներն արդեն տարվում են»,- ասացին մարզպետարանից։ 





Քաղաքականություն