«Իսկ ո՞վ է ասում՝ ես չեմ վերադառնալու. մոտ ժամանակներս լիքը բան կլսեք»․ Միհրան Պողոսյան
MediaHub-ը հարցազրույց է արել ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի հետ, որի նկատմամբ Հայաստանի իրավապահները քրեական գործ են հարուցել և հետախուզում հայտարարել։
Վերջերս ռուսական տելեգրամյան ալիքները գրեցին, որ ՌԴ պետավտոտեսուչները Մոսկվայում կանգնեցրել են Ձեր մեքենան, ստուգել փաստաթղթերը, որից հետո ձերբակալել են Ձեզ։ Ի՞նչ կասեք այս մասով։
Այս հարցին Պողոսյանը պատասխանել է. «Ուրեմն, ինձ հետ կապված տեղեկությունների 99 տոկոսը հիմարություն է, էն մի տոկոսն էլ ինչ-որ ենթադրություն է։ Այսինքն՝ կարող է ինչ-որ մադրիկ շատ ցանկություններ ունեն, և էդ ցանկությունների շրջանակում իրենց մտքերն են արտահայտում։ Բայց էդքանով է եզրափակվում ամեն ինչ։ Ձերբակալման խնդիր չկա, որովհետև նման խնդիրը վերացել է դեռևս 2019 թվականին»։
Հարցին՝ Իսկ Դուք Հայաստան վերադառնալու ցանկություն ունե՞ք, և ի՞նչը Ձեզ ստիպեց երկրից հեռանալ ու չվերադառնալ, պատասխանել է.
«Իսկ ո՞վ է ասում՝ ես չեմ վերադառնալու, ես նման հայտարարությո՞ւն եմ արել․ մոտ ժամանակներս լիքը բան կլսեք։ Համենայնդեպս, Հայաստանի Հանրապետությունը իմ երկիրն է, ու ոչ ոք չի կարող էնպես անի, որ ես չվերադառնամ, ոչ ոք՝ ամենամեծ ցանկությամբ անգամ։ Պարզապես էսօր անվտանգ չի ինձ համար էդտեղ, դրա համար ես էդտեղ չեմ»,-այս մասին է ասել Միհրան Պողոսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Խաղաղության պայմանագրի 6-րդ տարբերակում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ դրույթ կա՞. ՀՀ ԱԳՆ պատասխանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը չի հստակեցնում՝ կա արդյոք հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի 6-րդ տարբերա...
Դատարանը որոշում է կայացրել Գագիկ Խաչատրյանի գործով
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը մերժել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալ...
Ադրբեջանի հետ դելիմիտացիան երկար ու բարդ գործընթաց է, սահմանազատման աշխատանքները կարող է տարիներ տևել․ Մհեր Գրիգորյան
«Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն արդեն իսկ ունի ենթակառուցվածքներ, որոնք մշակվել և գտնվում են իրականացման փուլում, օրինակ...
«ՀԱՊԿ-ը հանցավոր անգործություն է իրականացրել ՀՀ-ի դեմ». Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ԱՊՀ-ի հետ Երևանը պետք է շարունակի համագործակցությունը։«ԱՊՀ-ի մասով մ...