ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ-ում ավտոբուսների տասնյակ վարորդներ ազատվել են աշխատանքից
31 վարորդ ազատվել է աշխատանքից քաղաքացիների հետ ոչ պատշաճ վերաբերմունքի, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումների, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
«Երևանի քաղաքապետարանն իր ենթակա կազմակերպություններում աշխատանքային կարգապահության և մասնագիտական պարտականությունների թերացումների, ինչպես նաև այլ արատավոր երևույթների դեմ հետևողական, խիստ միջոցներ է կիրառում և շարունակելու է կիրառել:
Մանկապարտեզների տնօրենների ազատման՝ նախորդ գրառմանս համատեքստում, ուզում եմ տեղեկացնել, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում նույնպես աշխատակիցներ (վարորդներ) են ազատվել աշխատանքից:
Մասնավորապես՝ ս.թ. սեպտեմբերի 1-ից մինչև դեկեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացիների հետ ոչ պատշաճ վերաբերմունքի, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումների, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրների պատճառով 31 վարորդ ազատվել է աշխատանքից»,- գրել է Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 32 զինծառայողներն արդեն Հայաստանում են․ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է անվանացանկ
Գերեվարված 32 զինծառայողներ հատել են ադրբեջանա-հայկական սահմանը և գտնվում են արդեն Հայաստանի Հանրապետությունում: Այս մաս...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կադրեր՝ ինչպես են դիմակավորված անձինք «պատժում» ՌԴ քաղաքացուն՝ խուլիգանական արարքների համար
Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՌԴ քաղաքացիներից մեկը՝ ձերբակալված Յ․Վ․-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2023թ․դեկտեմբ...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ երկու քաղաքացու խուլիգանական վարքը՝ Երևանում․ Ոստիկանության պարզաբանումը՝ աղմկահարույց տեսանյութերին
Համացանցում տեսանյութեր են տարածվում, թե ինչպես են 2 ռուս քաղաքացիներ խուլիգանական վարք դրսևորում Երևանում։ Նրանք վնասու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Գոռում էինք՝ հրդեհ է, դուրս եկեք»․ հրդեհից զոհված 15 զինվորի գործով նիստին հարցաքննվում է տուժողը
Գեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում այսօր Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինվորի գործով հարցաքննվում են գ...