18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ երկու քաղաքացու խուլիգանական վարքը՝ Երևանում․ Ոստիկանության պարզաբանումը՝ աղմկահարույց տեսանյութերին
Համացանցում տեսանյութեր են տարածվում, թե ինչպես են 2 ռուս քաղաքացիներ խուլիգանական վարք դրսևորում Երևանում։ Նրանք վնասում են ծաղկավաճառի գույքը, մրգեր են նետում վաճառողուհու ուղղությամբ, ծաղրում են տարեց կնոջը։
Տեսանյութում երևում է, որ նրանք ոչ ադեկվատ վիճակում շրջել են քաղաքով հայհոյել մարդկանց, վիրավորել, ծաղիկներ վաճառողից ծաղիկները խլել և ոտատակ տվել։
Auroranews-ին ոստիկանությունից հայտնում են, որ բերման են ենթարկվել եւ ձերբակալվել 2 օտարերկրացի քաղաքացիներ՝ կին եւ տղամարդ՝ ուրիշի գույքի դիտավորյալ վնասման եւ խուլիգանություն կատարելու կասկածանքով։
«Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե»,- հայտնեցին Ոստիկանությունից։
Հաղորդավար Գոհար Հայրապետյանն էլ իր ֆեյսբուքյան էջում մանրամասնել էր․
«Բնականաբար, նրանց գտել են և այն նռից քամած հյութը, որոնցով խփում էր աղջկան, լրցրել գլխին ու բացատրական աշխատանք տարել: Չեն ծեծել, չեն բռնաբարել, չեն սպանել: Ասել են՝ գիտենք, որ հիվանդ ես, թմրամոլ: Այդ մասին պատմում է հենց աղջիկը վիդեոյում: Ու խնդրել են ոչինչ չտարածել, զուտ վերաիմաստավորել իր կյանքը: Մոտավորապես պատկերացնում եք՝ ինչ կանեին իրենց հետ Չեչնիայում, որի գերզմանի ծաղիկները նրանք ոտատակ էին տալիս: Աղջիկն այդ նռախառն դեմքով վիդեոները նկարել է և ուղարկել ընկերներից մեկին, իսկ նա էլ արդեն տարածել»,- գրել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կադրեր՝ ինչպես են դիմակավորված անձինք «պատժում» ՌԴ քաղաքացուն՝ խուլիգանական արարքների համար
Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՌԴ քաղաքացիներից մեկը՝ ձերբակալված Յ․Վ․-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2023թ․դեկտեմբ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Գոռում էինք՝ հրդեհ է, դուրս եկեք»․ հրդեհից զոհված 15 զինվորի գործով նիստին հարցաքննվում է տուժողը
Գեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում այսօր Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինվորի գործով հարցաքննվում են գ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աղիքային ցուպիկ՝ «Կեսար» աղցանում և խոզի շաուրմայում․ կասեցվել է «Կարաս»-ին պատկանող սննդի օբյեկտի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագ արձագանքման բաժնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ-ում առցանց տաքսիներով ուղևորությունները կհարկվեն, իսկ մյուս տաքսիները կարգելվեն
Հայաստանում առցանց տաքսիներով ուղևորությունը կհարկվի, իսկ նման հարթակներում չգրանցված տաքսիները կարգելվեն: «Ավտոմոբիլայի...