18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կադրեր՝ ինչպես են դիմակավորված անձինք «պատժում» ՌԴ քաղաքացուն՝ խուլիգանական արարքների համար
Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՌԴ քաղաքացիներից մեկը՝ ձերբակալված Յ․Վ․-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2023թ․դեկտեմբերի 9-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, Երևան քաղաքի՝ իր բնակության հասցե են այցելել դիմակավորված անձինք, ովքեր տևական ժամանակ նվաստացրել են իր անձը, կտրել են մազերը և ներկ լցրել գլխին:
Նշված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հոգեկան ներգործության և մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հատկանիշներով:
Տեսանյութերում երևում է, թե ինչպես են դիմակավորված անձինք «վրեժխնդիր» եղել ՌԴ քաղաքացուց։ Միևնույն ժամանակ աղջիկը նշում է, որ երիտասարդներն իր հետ մարդկային են վարվել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդել էինք, որ ՌԴ 2 քաղաքացի վնասել էին արագ սննդի կետերից մեկի գույքը, մրգերը նետել էին աշխատակցի վրա, ծաղկի վաճառքի կետի ծաղիկները գետնին էին նետել և տրորել՝ այդ գործողությունները զուգորդելով հայհոյախառն արտահայտություններով։
Նմանատիպ հոդվածներ
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ երկու քաղաքացու խուլիգանական վարքը՝ Երևանում․ Ոստիկանության պարզաբանումը՝ աղմկահարույց տեսանյութերին
Համացանցում տեսանյութեր են տարածվում, թե ինչպես են 2 ռուս քաղաքացիներ խուլիգանական վարք դրսևորում Երևանում։ Նրանք վնասու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ-ում առցանց տաքսիներով ուղևորությունները կհարկվեն, իսկ մյուս տաքսիները կարգելվեն
Հայաստանում առցանց տաքսիներով ուղևորությունը կհարկվի, իսկ նման հարթակներում չգրանցված տաքսիները կարգելվեն: «Ավտոմոբիլայի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Գոռում էինք՝ հրդեհ է, դուրս եկեք»․ հրդեհից զոհված 15 զինվորի գործով նիստին հարցաքննվում է տուժողը
Գեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում այսօր Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինվորի գործով հարցաքննվում են գ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աղիքային ցուպիկ՝ «Կեսար» աղցանում և խոզի շաուրմայում․ կասեցվել է «Կարաս»-ին պատկանող սննդի օբյեկտի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագ արձագանքման բաժնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել...