Ռուսաստանը պատերազմի սկզբից կորցրել է ռազմական անձնակազմի մոտ 90 տոկոսը․ ԶԼՄ

Ուկրաինայում պատերազմը Ռուսաստանին արժեցել է 315 հազար սպանված և վիրավոր զինծառայող կամ անձնակազմի 87 տոկոսը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզության աղբյուրին։


Reuters-ի աղբյուրի տվյալներով՝ Կրեմլի կորուստները անձնակազմի և զրահատեխնիկայի մեջ «18 տարի հետ են մղել» ռուսական ռազմական արդիականացումը:


Աղբյուրը նշում է, որ Ռուսաստանը 2022 թվականի փետրվարին լայնամասշտաբ ներխուժում է սկսել Ուկրաինա՝ 360 հազար մարդու մասնակցությամբ: Այդ ժամանակից ի վեր սպանվել կամ վիրավորվել է 315,000 ռուս զինծառայող կամ նրանց ընդհանուր թվի մոտ 87%-ը:


Նա հավելել է, որ այդ կորուստների պատճառով Ռուսաստանը ստիպված է եղել զինվորական ծառայության կանչել բանտարկյալներին և տարեց քաղաքացիական անձանց։ Ռուսական բանակին մարտի դաշտում մնացել է 1300 միավոր զրահատեխնիկա, և նա ստիպված է այդ ուժերը համալրել 1970-ականների արտադրության Տ62 տանկերով, նշել է աղբյուրը։



Քաղաքականություն