Ռազմական

Ռուսաստանն այս տարվա ընթացքում չի գրավել ոչ մի ուկրաինական գյուղ․ Զելենսկի

Edita
Ռուսաստանն այս տարվա ընթացքում չի գրավել ոչ մի ուկրաինական գյուղ․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ կատարած այցի ընթացքում փորձել է հավաստիացնել ամերիկյան լսարանին, որ Կիևի ուժերը վերջին մեկ տարվա ընթացքում չեն կորցրել «ոչ մի գյուղ», թեև ինքն է ընդունել 2023 թվականի մայիսին Արտյոմովսկ քաղաքի (Ուկրաինական անվանումը՝ Բախմուտ) կորուստը։ Տեղեկությունը հաղորդում է ՏԱՍՍ-ը։


«Ամենակարևոր բանը, որ պետք է հասկանալ տեղի ունեցողի մասին, այն է, որ Ռուսաստանն այս տարվա ընթացքում չի գրավել ոչ մի գյուղ, ոչ մի ուկրաինական գյուղ»,- ասել է նա Fox News հեռուստաալիքի եթերում:


Զելենսկին չի պարզաբանել, թե ինչպես պետք է հասկանալ իր խոսքերը, չնայած այն հանգամանքին, որ ուկրաինական իշխանություններն իրենք են ճանաչել, օրինակ, Արտեմովսկի կորուստը (Ուկրաինական անվանումը՝ Բախմուտ) 2023 թվականի գարնանը։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250