
Եմենից արձակված հրթիռը խոցել է նորվեգական լցանավը

Հութիների կողմից վերահսկվող Եմենից արձակված հականավային թեւավոր հրթիռը խոցել է Նորվեգիայի դրոշով քիմիական տանկերը։ Նավը վնասվել է, և դրա վրա հրդեհ է բռնկվել։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնում է ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը։ Ամերիկացի զինվորականների տվյալներով՝ զոհեր չկան։
Ինչպես գրում Է Reuters-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, «Ստրինդա» տանկերը կրակի տակ է հայտնվել Կարմիր ծովը Հնդկական օվկիանոսին միացնող Բաբ Էլ Մանդեբյան նեղուցից մոտ 111 կմ դեպի հյուսիս: Դրանից հետո, գործակալության զրուցակիցներից մեկի խոսքով, լցանավը կարող էր իր ընթացքով տեղաշարժվել եւս մի քանի ժամ:
Տանկերից ստացված ահազանգին արձագանքել է ամերիկյան ռազմածովային ուժերի «Մեյսոն» ականակիրը և ներկայումս օգնություն է ցուցաբերում տուժած նավի անձնակազմին:
Ոչ մի խմբավորում դեռ չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։
Միևնույն ժամանակ, իրանամետ «Անսար Ալլա» խմբավորումը, որը հայտնի է որպես հուսիներ, ավելի վաղ արդեն հարձակվել էր Կարմիր ծովում և Բաբ Էլ Մանդեբի նեղուցում գտնվող նավերի վրա՝ հայտարարելով, որ մասնակցում է Իսրայելի դեմ ռազմական գործողություններին և հարձակվելու է Իսրայելի և նրա դաշնակիցների հետ կապված նավերի վրա:
Շաբաթ օրը հութիները հայտարարել էին, որ հարձակվելու են Իսրայել ուղևորվող բոլոր նավերի վրա՝ անկախ նրանց ազգային պատկանելությունից, և միջազգային բեռնափոխադրող ընկերություններին նախազգուշացրել են իսրայելական նավահանգիստների հետ համագործակցությունից:
«Ստրինդա» նավը բուսական յուղ եւ բիովառելիք է բեռնել Մալայզիայում եւ ուղեւորվել Վենետիկ, հետեւում է նավերին հետեւող Kpler ընկերության տվյալներից: Հայտնի չէ, թե արդյոք լցանավը որևէ կապ ունի Իսրայելի հետ, թե ոչ։