Նա գերազանց ֆուտբոլիստ է․ Գվարդիոլան՝ Հենրիխ Մխիթարյանի մասին
Անգլիական Մանչեսթր Սիթիի մարզիչ Խոսեպ Գվարդիոլան՝ անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին անդամ Հենրիխ Մխիթարյանին, նրան գնահատել է որպես գերազանց ֆուտբոլիստ։
«Նա գերազանց ֆուտբոլիստ է։ Թե ինչպես նրա բացակայությունն ազդեց Ինտերի խաղի վրա, պետք է Սիմոնե Ինձագիին հարցնեք։ Իհարկե, նա գերազանց ֆուտբոլիստ է։ Հիշում եմ` երբ ես Բավարիայում էի, իսկ նա` Դորտմունդում Թոմաս Տուխելի օրոք, նրա ազդեցությունը թիմին շատ լավն էր։
Բորուսիա Դորտմունդ, Մանչեսթեր Յունայթեդ, հիմա` Ինտեր... թոփ-ակումբներ են։ Նրան 2 անգամ եմ հանդիպել Մանչեսթերի ռեստորաններից մեկում։ Գիտեմ, որ հրաշալի, հրաշալի մարդ է»,– պատասխանելով լրագրողի հարցին, ասել է նա։
Գվարդիոլան նաև հավելել է, որ նա որակապես բարձր ֆուտբոլիստ է, «բայց ոչինչ չեմ կարող ասել նրա` եզրափակիչին չմասնակցելու ազդեցության մասով»։
Նմանատիպ հոդվածներ
Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց ՀՖՖ նախագահ․ քանի մասնակից է քվեարկել
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) հերթական ժողովի ընթացքում ՀՖՖ նախագահի պաշտոնում վերընտրեց գործող նախագահ Արմեն Մելի...
Ամոթալի գիշեր՝ թուրքական ֆուտբոլի համար
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան երկուշաբթի օրը մրցավարին ծեծի ենթարկելու պատճառով հետաձգել է երկրի բոլոր առաջնություններու...
Օզբիլիզը Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանավորվածությո՞ւն է ձեռք բերել նրան հավաքական վերադարձնելու մասով
Արաս Օզբիլիզիը, ով իր թեկնածությունն է առաջադրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, մի քանի անգամ հայտար...
Տիկնիզյանը ճանաչվել է Լոկոմոտիվի՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը ճանաչվել է Մոսկվայի «Լոկոմոտիվի»՝ դեկտեբերի լավագույն ֆուտբոլիստ, հ...