Ամոթալի գիշեր՝ թուրքական ֆուտբոլի համար
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան երկուշաբթի օրը մրցավարին ծեծի ենթարկելու պատճառով հետաձգել է երկրի բոլոր առաջնություններում կայանալիք հանդիպումները։ Այս մասին տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։
«Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան շտապ նիստ է անցկացրել: Մենք բոլոր առաջնություններում անորոշ ժամանակով հետաձգել ենք հանդիպումները: Այս հարձակումը ամոթալի գիշեր է թուրքական ֆուտբոլի համար: Մենք կարծում ենք, որ թուրքական ֆուտբոլն արժանի չէ դրան»,-ասել է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ՝ Մեհմեդ Բույուկեքսին։
Հաղորդվում է նաև, որ ֆուտբոլային ակումբի նախագահն, ով հարվածել է մրցավարին, ձերբակալվել է։ Նրանից բացի կալանավորված է ևս երկու մարդ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ «Անկարագյուջյու» ակումբի նախագահ Ֆարուք Քոջան հարվածել է մրցավար Հալիլ Ումութ Մելերին Անկարայում ընթացող «Ռիզեսփորի» հետ Թուրքիայի առաջնության 15-րդ տուրի խաղի վերջնամասում (1:1)։ Երկրորդ խաղակեսում մրցավարը խաղադաշտից հեռացրել էր նրա թիմի ֆուտբոլիստների մեկին։ Եզրափակիչ սուլիչից հետո նախագահը մի քանի հոգու ուղեկցությամբ վազել է խաղադաշտ ու հարվածել մրցավարին։
Նմանատիպ հոդվածներ
Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց ՀՖՖ նախագահ․ քանի մասնակից է քվեարկել
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) հերթական ժողովի ընթացքում ՀՖՖ նախագահի պաշտոնում վերընտրեց գործող նախագահ Արմեն Մելի...
Նա գերազանց ֆուտբոլիստ է․ Գվարդիոլան՝ Հենրիխ Մխիթարյանի մասին
Անգլիական Մանչեսթր Սիթիի մարզիչ Խոսեպ Գվարդիոլան՝ անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին անդամ Հենրիխ Մխիթար...
Օզբիլիզը Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանավորվածությո՞ւն է ձեռք բերել նրան հավաքական վերադարձնելու մասով
Արաս Օզբիլիզիը, ով իր թեկնածությունն է առաջադրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, մի քանի անգամ հայտար...
Տիկնիզյանը ճանաչվել է Լոկոմոտիվի՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը ճանաչվել է Մոսկվայի «Լոկոմոտիվի»՝ դեկտեբերի լավագույն ֆուտբոլիստ, հ...