Օզբիլիզը Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանավորվածությո՞ւն է ձեռք բերել նրան հավաքական վերադարձնելու մասով
Արաս Օզբիլիզիը, ով իր թեկնածությունն է առաջադրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, մի քանի անգամ հայտարարել է, որ ամեն ինչ անելու է՝ Հենրիխ Մխիթարյանին ազգային հավաքական վերադարձնելու համար։
Aysor.am-ը Օզբիլիզից հետաքրքրվել է, թե արդյո՞ք այդ մասով պայմանավորվածություն կա Մխիթարյանի հետ, այդ հարցը քննարկվե՞լ է։
«Խոսքն ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերելու մասին չէ։ Հենրիխն այն մակարդակի ֆուտբոլիստ է, որ ինքն է որոշում, թե որտեղ խաղա։ Ես իր հետ անընդհատ կապի մեջ եմ և շնորհակալ եմ իմ ընկերոջը, որը իմ կողքին է, քաջալերում և աջակցում է։ Վերջին հարցազրույցներում պարբերաբար ասել, հիմա էլ վերահաստատում եմ, որ իմ ուժերի ներածին չափով ամեն բան անելու եմ, որ Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները մինչև իրենց կարիերայի ավարտը խաղան հավաքականում:
Իհարկե, շատ ուրախ կլինեմ, որ Հենրիխն Ազգային հավաքական վերադառնա։ Նա փայլուն օրինակ է և մեր երիտասարդների համար ապացույց, որ հայկական ֆուտբոլը կարող է համաշխարհային աստղեր ունենալ»,- լրատվամիջոցի հետ զրուցում ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց ՀՖՖ նախագահ․ քանի մասնակից է քվեարկել
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) հերթական ժողովի ընթացքում ՀՖՖ նախագահի պաշտոնում վերընտրեց գործող նախագահ Արմեն Մելի...
Նա գերազանց ֆուտբոլիստ է․ Գվարդիոլան՝ Հենրիխ Մխիթարյանի մասին
Անգլիական Մանչեսթր Սիթիի մարզիչ Խոսեպ Գվարդիոլան՝ անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին անդամ Հենրիխ Մխիթար...
Ամոթալի գիշեր՝ թուրքական ֆուտբոլի համար
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան երկուշաբթի օրը մրցավարին ծեծի ենթարկելու պատճառով հետաձգել է երկրի բոլոր առաջնություններու...
Տիկնիզյանը ճանաչվել է Լոկոմոտիվի՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը ճանաչվել է Մոսկվայի «Լոկոմոտիվի»՝ դեկտեբերի լավագույն ֆուտբոլիստ, հ...